Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով «Եւրոտեսիլ»-ում Ուկրայինայի մասնակցի յաղթանակին։
«alikonline.ir» - Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով «Եւրոտեսիլ»-ում Ուկրայինայի մասնակցի յաղթանակին։
Մեր քաջութիւնը տպաւորում է աշխարհին, մեր երաժշտութիւնը՝ Եւրոպային։ Յաջորդ տարի «Եւրոտեսիլ»-ը կանցկացւի Ուկրայինայում․ պատմութեան մէջ երրորդ անգամ, եւ ես հաւատում եմ, որ ոչ վերջին։
Մենք այնպէս կանենք, որ մի օր «Եւրոտեսիլ»-ի մասնակիցներն ու հիւրերը հիւրընկալւեն ուկրայինական Մարիուպոլում․ ազատ, խաղաղ, վերակառուցւած»,- գրել է Զելենսկին՝ շնորհակալութիւն յայտնելով Ուկրայինան ներկայացնող արտիստին ու բոլոր քւէարկողներին։
«Իհարկէ, թշնամու հետ ճակատամարտում մեր յաղթական ակորդը հեռու չէ»,- նշել է Ուկրայինայի նախագահը։