Որեւէ մէկը չպէտք է պատրանքներ ունենայ, որ Ռուսաստանի Դաշնութիւնը կը համակերպւի Շւեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ։ Այս մասին, ինչպէս փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», յայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգէյ Ռիաբկովը։
«alikonline.ir» - Որեւէ մէկը չպէտք է պատրանքներ ունենայ, որ Ռուսաստանի Դաշնութիւնը կը համակերպւի Շւեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ։ Այս մասին, ինչպէս փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», յայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգէյ Ռիաբկովը։ Գրում է Tert.am-ը:
«Շւեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցութիւնը ՆԱՏՕ-ին հեռու գնացող հետեւանքներով հերթական սխալն է դառնալու»,- ասել է Ռիաբկովը՝
Նրա խօսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դէպքում անվտանգութիւնն այդ երկրներում չի ամրապնդւի։
«Շւեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումից յետոյ իրադրութիւնն ամբողջ աշխարհում արմատապէս կը փոխւի»,- շեշտել է ՌԴ փոխարտգործնախարարը։