Հա

Քաղաքական

22/05/2022 - 10:25

«Ո՞ր երկիրն է Ռուսաստանի «գաղտնի զէնքը» ՆԱՏՕ-ում». Fox News

Թուրքիան դարձել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի «գաղտնի զէնքը»` Ուկրայինայի եւ դաշինքի ընդլայնման նկատմամբ իր դիրքորոշման շնորհիւ:

«alikonline.ir» - Թուրքիան դարձել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի «գաղտնի զէնքը»` Ուկրայինայի եւ դաշինքի ընդլայնման նկատմամբ իր դիրքորոշման շնորհիւ, ըստ Tert.am-ի՝ գրում է Fox News-ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը՝ արգելափակել Շւեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցութիւնը ՆԱՏՕ-ին, առաջին դէպքը չէ, երբ Անկարան դուրս է գալիս Արեւմուտքի դէմ։

Այսպիսով, Էրդողանն ակտիւօրէն փորձում է ապակայունացնել դաշինքը այն բանից յետոյ, երբ 2016 թւականին զինւորականների մի մասը ցանկացել է տապալել իրեն, գրում է լրագրողը։

Ուկրայինայում հակամարտութեան սկզբից ի վեր Թուրքիան պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի դէմ։ Փորձագէտների կարծիքով, Էրդողանը մէ՛կ օգտագործում է արեւմտեան միութիւնները, մէ՛կ առճակատման է գնում նրանց հետ՝ կախւած նրանից, թէ տւեալ դէպքում ինչն է աւելի շահաւէտ Անկարային։

Միաժամանակ, փորձագէտներից ոմանք Թուրքիայի ղեկավարին անւանում են «Պուտինի մարդը ՆԱՏՕ-ում»։

Նիւթում նշւում է, որ ի վերջոյ Անկարան կը համաձայնի դաշինքին նոր անդամների ընդունմանը, սակայն այս պահին ՆԱՏՕ-ի ներսում վէճերը ձեռնտու են ՌԴ նախագհ Վլադիմիր Պուտինին։

Աւելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յայտարարել էր, որ Անկարան չի կարող աջակցել Շւեդիայի եւ Ֆինլանդիայի ռազմական բլոկին ընդգրկմանը, քանի որ այս դէպքում կազմակերպութիւնը կը դառնայ «մի վայր, որտեղ կը լինեն ահաբեկիչների բազմաթիւ ներկայացուցիչներ»։ Նա յիշեցրել է, որ Անկարան Ստոկհոլմից եւ Հելսինկիից պահանջել է արտահանձնել PKK-ի և FETO-ի 33 ներկայացուցիչների, սակայն մերժում է ստացել։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։