Der Spiegel-ի լրագրող Մաքսիմիլիան Փոփն գրել է, որ ՆԱՏՕ-ն պէտք է «փորձի հակամարտել» Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, քանի որ նա չի ցանկանում անվերապահօրէն հաւանութիւն տալ դաշինքին Շւեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցութեանը:
«alikonline.ir» - Der Spiegel-ի լրագրող Մաքսիմիլիան Փոփն գրել է, որ ՆԱՏՕ-ն պէտք է «փորձի հակամարտել» Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, քանի որ նա չի ցանկանում անվերապահօրէն հաւանութիւն տալ դաշինքին Շւեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցութեանը: Գրում է Panorama.am-ը:
Նրա կարծիքով՝ Թուրքիայի ղեկավարն արգելափակում է Շւեդիայի եւ Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ՝ իր համաձայնութեան դիմաց ինչ-որ բան ստանալու համար։ Օրինակ՝ զէնքի մատակարարման սահմանափակումների վերացումը, ինչպէս նաեւ երկրում արգելւած Քրդստանի աշխատաւորական կուսակցութեան կողմնակիցների արտայանձնումը Թուրքիա։
«ՆԱՏՕ-ն ճիշտ կը վարւէր, եթէ չտրւէր Էրդողանի պահանջներին… Վերջին տարիներին Էրդողանն իրեն կրկնակի գործակալի պէս է պահել»,- պնդում է լրագրողը։
Նա նշել է, որ Թուրքիան, լինելով դաշինքի անդամ, զէնք է գնել Ռուսաստանից եւ «պատերազմով սպառնացել» ՆԱՏՕ-ի գործընկեր Հունաստանին։
Նիւթի հեղինակը կարծում է, որ երկրի տնտեսական ճգնաժամի պատճառով Թուրքիայի ղեկավարը վախենում է յաջորդ տարի նախագահական ընտրութիւններում պարտւել, ուստի առաջիկայ ամիսներին նա «էլ աւելի լկտի» կը վարւի Արեւմուտքի հետ։
Փոփը կոչ է անում ՆԱՏՕ-ին վերջ տալ Էրդողանի «շանտաժին», քանի որ դա «վտանգաւոր նախադէպ» է ստեղծում։ Մասնաւորապէս, Խորւաթիայի նախագահ Զօրան Միլանովիչն էլ արդէն առաջ է քաշել դաշինք Շւեդիայի եւ Ֆինլանդիայի մուտքի հաստատման իր պահանջները։