Մոսկւան տեսնում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնութեան միջեւ պայմանաւորւածութիւնների գործընթացին միջամտելու ԵՄ-ի յամառ փորձերը: Այս մասին երէկ՝ մայիսի 25-ին կայացած ճեպազրոյցի ընթացքում յայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«alikonline.ir» - Մոսկւան տեսնում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնութեան միջեւ պայմանաւորւածութիւնների գործընթացին միջամտելու ԵՄ-ի յամառ փորձերը: Այս մասին երէկ՝ մայիսի 25-ին կայացած ճեպազրոյցի ընթացքում յայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Գրում է Tert.am-ը:
Նա նշել է, թէ Մոսկւան յուսով է, որ Բրիւսէլը կօգնի իրականացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանաւորւածութիւնները, ոչ թէ կը փորձի աշխարհաքաղաքական խաղեր խաղալ:
«Մենք տեսնում ենք բարձր մակարդակով եռակողմ պայմանաւորւածութիւնների իրականացման գործընթացների մէջ մխրճւելու՝ ԵՄ յամառ փորձերը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովան նշել է՝ ՌԴ-ի նպատակը Կովկասում կայունութեան ու բարգաւաճման գօտու հաստատումն է, ինչի ճանապարհին խնդիրներից մէկը Երեւանի եւ Բաքւի յարաբերութիւնների կարգաւորումն է։
Նա նշել է, որ Մոսկւան համակողմանի աջակցութիւն է ցուցաբերում Հայաստանին ու Ադրբեջանին բոլոր ուղղութիւններով, այդ թւում՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանազատման, հասարակական երկխօսութեան հաստատման ու խաղաղ պայմանագրի մշակման: