Ուկրայինային փորձում են Ռուսաստանի հետ պատերազմի դադարեցման ոչ ձեռնտու ելքի դրդել։ Այս մասին յայտարարել է Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պատասխանելով ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի կողմից քննարկւող խաղաղութեան ծրագրի մասին հարցին:
«alikonline.ir» - Ուկրայինային փորձում են Ռուսաստանի հետ պատերազմի դադարեցման ոչ ձեռնտու ելքի դրդել։ Այս մասին յայտարարել է Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պատասխանելով ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի կողմից քննարկւող խաղաղութեան ծրագրի մասին հարցին, ըստ News.am-ի՝ փոխանցում է «Ուկրինֆորմ»-ը:
«Ես որեւէ պլանի շուրջ բանակցութիւններ չունեմ, այդպիսի բանակցութիւններն այսօր զրոյական մակարդակում են։ Իհարկէ, բոլորն ուզում են մեզ հաստատ անցանկալի ինչ-որ արդիւնքի մղել, քանի որ մեզ դեռ չեն հարցնում, այլ՝ ձեռնտու այս կամ այն կողմի համար, որոնք իրենց շահերն ունեն։ Եւ կրկին՝ ինչպէս ֆինանսական, այնպէս էլ քաղաքական»,- ասել է Զելենսկին։ Նա ընդգծել է, որ համաշխարհային հանրութեան մէջ պատերազմի հետ կապւած յոգնածութիւնն աւելանում է, եւ «մարդիկ իրենց համար ինչ-որ արդիւնք են ուզում, բայց ինձ եւ ձեզ արդիւնք է պէտք մեզ համար»։
«Այնպէս որ, ես այս պատերազմի հարցը դրական արդիւնքով լուծելու կառուցւածքը նրանց հետ չեմ քննարկել»,- ընդգծել է Զելենսկին։
Միաժամանակ նա համոզւած է, որ Ուկրայինան պէտք է աշխատի «բոլոր եւրոպական պետութիւնների, համաշխարհային պետութիւնների հետ»։
Ինչպէս աւելի վաղ յայտնել էր CNN-ը, վկայակոչելով իր աղբիւրները, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Եւրոպայի պաշտօնեաները քննարկում են, թէ ինչպէս կարելի է հասնել հրադադարի եւ դադարեցնել պատերազմը։ Ընդ որում, Կիեւը քննարկումներին չի մասնակցում: