Հա

Քաղաքական

07/06/2022 - 14:05

Ադրբեջանի պաշտպանութեան նախարարը մեկնել է Թուրքիա՝ դիտելու համատեղ զօրավարժութիւնները

Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա, որտեղ դիտելու է «Էֆես-2022» զօրավարժութիւնները։ 

«alikonline.ir» - Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա, որտեղ դիտելու է «Էֆես-2022» զօրավարժութիւնները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երեքշաբթի յայտնել է այդ երկրի ՊՆ մամուլի ծառայութիւնը։ Գրում է Panorama.am-ը:

Այցի շրջանակներում Հասանովը կայցելի նաեւ Թուրքիայի պաշտպանական արդիւնաբերութեան նախարարութեան կողմից կազմակերպւած ցուցահանդէս։

Թուրքիայի Իզմիր քաղաքում անցկացւում են «Էֆես-2022» զօրավարժութիւնները։ Ադրբեջանը ներկայացնում են առանձին համակցւած բանակի եւ ռազմածովային ուժերի զինծառայողները։ Զօրավարժութիւնները կը տեւեն մինչեւ յունիսի 9-ը։

Զօրավարժութիւնների ընթացքում զարգացւում է էգեան ծովում կղզիները գրաւելու սցենարը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։