Հա

Քաղաքական

07/06/2022 - 14:20

«Ռուսաստանը որոշել է բոյկոտել հակաիրանական եւ ոչ կառուցողական բնոյթի բանաձեւի ընդունման գործընթացը». Ուլեանով

Ռուսաստանը դէմ է եւ որոշել է բոյկոտել արեւմուտքի կողմից առաջադրած եւ ոչ կառուցողական բանաձեւի հաստատման գործընթացը, որն Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպութեան անվտանգութեան խորհուրդը կարող է ներկայացնել:

«alikonline.ir» - Ռուսաստանը դէմ է եւ որոշել է բոյկոտել արեւմուտքի կողմից առաջադրած եւ ոչ կառուցողական բանաձեւի հաստատման գործընթացը, որն Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպութեան անվտանգութեան խորհուրդը կարող է ներկայացնել: Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլեանովը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Միջուկային բանակցութիւններին մասնակից արեւմտեան երկրների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) նախաձեռնութիւնը, որն Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպութեան անվտանգութեան խորհրդի նիստին են ներկայացրել կառուցողական բնոյթի չէ»,- նշել է նա:

«Ռուսաստանը չի միանայ Իրանի մասին ոչ կառուցողական բնոյթի բանաձեւին որը կարող է հաստատել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը»,- նշել է նա՝ յաւելելով, որ ժամանակը փաստում է, որ բանաձեւը Միջուկային գործարքի համար կարող է ոչ կառուցողական բնոյթ է կրել:

 

Յարակից լուրեր

  • Ակնարկ. Սոչի ուղարկուած թրքական տրովադայի ձին
    Ակնարկ. Սոչի ուղարկուած թրքական տրովադայի ձին

    Թուրքիոյ եւ Ռուսիոյ դաշնութեան նախագահներուն Սոչիի մէջ կայացած հանդիպումէն բխած հաղորդագրութիւնը ոչինչ կ՛ըսէ արցախեան հակամարտութեան մասին: Պարզ է սակայն, որ քննարկումներ եղած են Ուքրանիոյ պատերազմին հետ առնչուած եւ յատկապէս թրքական միջնորդութեան` ո՛չ միայն հրադադարի, այլ նաեւ հացահատկիկի համաշխարհային տագնապի լուծման, Լիպիոյ մէջ թրքական գործօնի հետ կապուած խնդիրներուն եւ արցախեան վերջին իրադարձութիւններուն վերաբերեալ:

  • ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ օգոստոսի 1-ին հրադադարի ռեժիմը խախտել է Ադրբեջանը՝ 3 անգամ
    ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ օգոստոսի 1-ին հրադադարի ռեժիմը խախտել է Ադրբեջանը՝ 3 անգամ

    Անցած մէկ օրւայ ընթացքում ռուսական խաղաղապահ զօրախմբի պատասխանատւութեան գօտում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման երեք դէպք է գրանցւել, ինչի հետեւանքով վիրաւորւել է Լեռնային Ղարաբաղի զինւած ուժերի ներկայացուցիչ: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, այս մասին հաղորդագրութիւն է տարածել ՌԴ պաշտպանութեան նախարարութիւնը:

  • Սպասելով 5 օգոստոսին
    Սպասելով 5 օգոստոսին

    19 Յուլիսին Թեհրանի մէջ տեղի ունեցաւ Սուրիոյ հակամարտութեան լուծման Ասթանայի ձեւաչափի երաշխաւոր երկիրներ՝ Ռուսիոյ, Իրանի են Թուրքիոյ նախագահներ Վլատիմիր Փութինի, Իպրահիմ Ռայիսիի եւ Ռեճեպ Թայիպ Էրտողանի վեհաժողովը։ Այդ ժողովի բացման ընթացքին արտասանուած երեք խօսքերուն ալ ընթացքին Էրտողանի դէմքի խոժորութիւնը աւելի քան խօսուն էր։ Արդարեւ, իրանեան եւ ռուսական կողմերը յստակ ու աներկբայ «կարմիր լոյս» վառեցին հիւսիսային Սուրիոյ մէջ քիւրտերուն դէմ զինուորական նոր գործողութիւն մը շղթայազերծելու անոր ծրագիրին դէմ։

  • «Բլինքէնը դիմադրում է Ռուսաստանը ահաբեկչութեան հովանաւոր յայտարարելու փորձերին»․ NYT
    «Բլինքէնը դիմադրում է Ռուսաստանը ահաբեկչութեան հովանաւոր յայտարարելու փորձերին»․ NYT

    ԱՄՆ Սենատը, Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, ինչպէս նաեւ Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Ուկրայինայի խորհրդարանը միաձայն պաշտպանում են բանաձեւը, որը Պետդեպարտամենտին կոչ է անում Ռուսաստանը ճանաչել որպէս ահաբեկչութեան հովանաւոր, սակայն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնը այնքան էլ վստահ չէ։

  • Առանց թաքուն խաղերի․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Երեւան-Բաքու յարաբերութիւնների կարգաւորմանը նոր դերակատարների ներգրաւման մասին
    Առանց թաքուն խաղերի․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Երեւան-Բաքու յարաբերութիւնների կարգաւորմանը նոր դերակատարների ներգրաւման մասին

    Մոսկւան դէմ չէ, որ Երեւանի եւ Բաքւի յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին նոր դերակատարներ միանան, եթէ նրանք գործեն եռակողմ յայտարարութիւնների շրջանակում՝ առանց թաքուն ինտրիգների։ Այս յայտարարութիւնն արել է ՌԴ ԱԳՆ տեղեկատւութեան եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրէն Իւան Նեչաեւը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։