ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խստօրէն քննադատել է Լեհաստանի նախկին նախարար Ռադոսլաւ Սիկորսկու առաջարկը, ով ասել էր, որ Արեւմուտքն իրաւունք ունի միջուկային մարտագլխիկներ նւիրել Ուկրայնային։
«alikonline.ir» - ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խստօրէն քննադատել է Լեհաստանի նախկին նախարար Ռադոսլաւ Սիկորսկու առաջարկը, ով ասել էր, որ Արեւմուտքն իրաւունք ունի միջուկային մարտագլխիկներ նւիրել Ուկրայնային։ Այս մասին տեղեկացնում է News.am-ը:
«Լեհաստանից Եւրոխորհրդարանի պատգամաւոր, արտաքին գործերի նախկին նախարար, անգլօ-ամերիկեան ռուսաֆոբ քարոզիչ Էն Էփլբաումի ամուսին Ռադոսլաւ Սիկորսկին ասել է, որ Ռուսաստանը խախտել է Բուդապեշտի յուշագիրը, եւ հետեւաբար Արեւմուտքն իրաւունք ունի Ուկրայինային միջուկային մարտագլխիկներ նւիրել՝ նրա անկախութիւնը պաշտպանելու համար»,- գրել է Զախարովան՝ յաւելելով, որ լեհ քաղաքական գործիչները, որոնք ղեկավարւում են ԱՄՆ-ի կողմից, տարածում են ատելութիւն, բորբոքում հակամարտութիւնները եւ այժմ սպառնում են մոլորակին՝ միջուկային զէնքի չտարածման ռեժիմի խախտմամբ:
«Սակայն ամենակարեւորը, նրանք վտանգի տակ են դնում լեհ ժողովրդին, որը ներքաշւում է աշխարհի միջուկային վերաբաշխման մէջ»,- իր տելեգրամեան ալիքում գրել է Մարիա Զախարովան: