Հա

Քաղաքական

14/06/2022 - 13:15

«Այսօր յայտարարւած է երրորդ համաշխարհային պատերազմ». Հռոմի պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծիք է յայտնել, որ աշխարհում երրորդ համաշխարհային պատերազմ է յայտարարւել։

«Մի քանի տարի առաջ մտքովս անցաւ ասել, որ մենք ապրում ենք երրորդ համաշխարհային պատերազմը՝ մաս-մաս: Այսօր, կարծում եմ, յայտարարւած է երրորդ համաշխարհային պատերազմ»,- ասել է պոնտիֆիկոսը, որի խօսքը մէջբերում է La Stampa թերթը:

«alikonline.ir» - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծիք է յայտնել, որ աշխարհում երրորդ համաշխարհային պատերազմ է յայտարարւել։

«Մի քանի տարի առաջ մտքովս անցաւ ասել, որ մենք ապրում ենք երրորդ համաշխարհային պատերազմը՝ մաս-մաս: Այսօր, կարծում եմ, յայտարարւած է երրորդ համաշխարհային պատերազմ»,- ասել է պոնտիֆիկոսը, որի խօսքը մէջբերում է La Stampa թերթը: Գրում է Tert.am-ը:

«Եւ սա մի բան է, որը մեզ պէտք է ստիպի մտածել։ Ի՞նչ է պատահում մարդկութեանը, որը մէկ դարում վերապրել է երեք համաշխարհային պատերազմ... Դա վատ է մարդկութեան համար, դա աղէտ է»,- ասել է Հռոմի պապը:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը յիշեցրել է, որ Ուկրայինայից բացի, հակամարտութիւնները շարունակւում են նաեւ այլ երկրներում։

«Մտածէ՛ք Աֆրիկայի, հիւսիսային Նիգերիայի, հիւսիսային Կոնգոյի մասերի մասին, որտեղ պատերազմը դեռ շարունակւում է, եւ ոչ ոքի չի հետաքրքրում: Մտածէ՛ք Ռուանդայի մասին 25 տարի առաջ: Մտածէ՛ք Մեանմարի եւ Ռոհինջայի մասին: Աշխարհը պատերազմի մէջ է»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։