Ժամանակն է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վերջնականապէս որոշի Բեռլինի դիրքորոշումը Ռուսաստանի Դաշնութեան կողմից Ուկրայինայի դէմ սանձազերծած պատերազմի վերաբերեալ։ Այս մասին գերմանական ZDF հեռուստաալիքին տւած հարցազրոյցում ասել է Վլադիմիր Զելենսկին։
«alikonline.ir» - Ժամանակն է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վերջնականապէս որոշի Բեռլինի դիրքորոշումը Ռուսաստանի Դաշնութեան կողմից Ուկրայինայի դէմ սանձազերծած պատերազմի վերաբերեալ։ Այս մասին գերմանական ZDF հեռուստաալիքին տւած հարցազրոյցում ասել է Վլադիմիր Զելենսկին։ Գրում է Tert.am-ը:
Նրա խօսքով՝ չի կարելի փորձել շպագատ նստել «Ուկրայինայի եւ Ռուսաստանի հետ յարաբերութիւնների միջեւ»։
«Մեզ պէտք են երաշխիքներ կանցլեր Շոլցից, որ Գերմանիան աջակցում է Ուկրայինային: Նա եւ նրա կառավարութիւնը պէտք է որոշում կայացնեն. պէտք չէ փորձել հաւասարակշռել Ուկրայինայի եւ Ռուսաստանի հետ յարաբերութիւնները»,- ասել է նա լրագրողներին:
Ուկրայինայի նախագահը շնորհակալութիւն է յայտնել Գերմանիայի ժողովրդին Ուկրայինային աջակցելու համար՝ նշելով, որ նրանք արդէն կատարել են իրենց ընտրութիւնը։
Զելենսկին նշել է նաեւ պատերազմի ընթացքում Գերմանիայի կանցլերի այցի կարեւորութիւնը։ Նա ակնկալում է, որ Շոլցը աւելի մեծ աջակցութիւն կը ցուցաբերի երկրի պաշտպանութեան, ինչպէս նաեւ ԵՄ թեկնածուի կարգավիճակի տրամադրման հարցում: Բացի այդ, Ուկրայինայի նախագահը յոյս ունի, որ Ռուսաստանի դէմ պատժամիջոցները կը խստացւեն։