Հա

Քաղաքական

23/06/2022 - 11:00

Գուտերէշն աշխարհին կոչ է արել օգնել Աֆղանստանին երկրաշարժի հետ կապւած

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշը կոչ է արել համաշխարհային հանրութեանը օգնել Աֆղանստանին յաղթահարելու երկրաշարժի հետեւանքները։

«alikonline.ir» - ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշը կոչ է արել համաշխարհային հանրութեանը օգնել Աֆղանստանին յաղթահարելու երկրաշարժի հետեւանքները։ Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը՝ այս մասին ասւում է գլխաւոր քարտուղարի չորեքշաբթի օրը արւած յայտարարութեան մէջ։

«Մենք յոյս ունենք,որ  միջազգային հանրութիւնը կօգնի այս տարերային աղէտից տուժած հարիւրաւոր ընտանիքներին: Ժամանակն է համերաշխութիւն դրսեւորել»,- ասել է նա:

Գուտերէշը նշել է, որ ՄԱԿ-ի աշխատակազմը տեղում գնահատում է իրավիճակը եւ հրատապ օգնութիւն է ցուցաբերում։ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը խորին ցաւակցութիւն է յայտնել զոհւածների ընտանիքներին։

Յիշեցնենք, որ յունիսի 22-ի գիշեր 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանի Պակտիկա, Խոստ, Լաղման, Ղազնի, Լոգար եւ Քաբուլ նահանգներում։ Բախտար գործակալութեան տւեալներով՝ զոհւել է 1000 մարդ, եւս 1500-ը՝ վիրաւորւել։ Տեղի իշխանութիւնները մտավախութիւն ունեն, որ կարող են աւելի շատ զոհեր եւ վիրաւորներ լինել։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։