Հա

Քաղաքական

25/06/2022 - 13:40

Սթոլթենբերգը կարծում է, որ Ուկրայինայում ռազմական հակամարտութիւնը բանակցութիւնների միջոցով կը լուծւի

ՆԱՏՕ-ն ցանկանում է օգնել Ուկրայինային մնալ «ինքնիշխան եւ անկախ եւրոպական ազգ», ասել է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։ Նա կարծում է, որ Ուկրայինայում ռազմական հակամարտութիւնը բանակցութիւնների միջոցով կը լուծւի։

«alikonline.ir» - ՆԱՏՕ-ն ցանկանում է օգնել Ուկրայինային մնալ «ինքնիշխան եւ անկախ եւրոպական ազգ», ասել է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։ Նա կարծում է, որ Ուկրայինայում ռազմական հակամարտութիւնը բանակցութիւնների միջոցով կը լուծւի։

Իսպանական El Pais թերթին տւած հարցազրոյցում Սթոլթենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ «տոտալ պատերազմ չկայ»։ Գրում է News.am-ը:

Միեւնոյն ժամանակ նա հանդէս է եկել Ռուսաստանի դէմ պատժամիջոցների խստացման օգտին՝ Ուկրայինայում նրա ռազմական գործողութեան պատճառով, գրում է «Կոմերսանտ»-ը։

«Ամենայն հաւանականութեամբ, այս պատերազմը կաւարտւի բանակցութիւնների սեղանի շուրջ։ Մենք պատասխանատու ենք, որ ապահովւի Ուկրայինայի հնարաւորինս ուժեղ դիրքը... Եւ դրա լաւագոյն միջոցը հզօր ռազմական եւ տնտեսական աջակցութիւն ցուցաբերելն է ու Ռուսաստանի դէմ կոշտ պատժամիջոցների խթանումը»,- ասել է դաշինքի գլխաւոր քարտուղարը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։