Հա

Քաղաքական

26/06/2022 - 10:40

Թուրքիայի արդարադատութեան նախարարութիւնը օրինական է ճանաչում Էրդողանի մասնակցութիւնը նախագահական ընտրութիւններին

Թուրքիայի արդարադատութեան նախարար Բեքիր Բոզդաղը յայտարարել է, որ Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանի երրորդ ժամկէտով առաջադրումը համապատասխանում է օրէնքին: 

«alikonline.ir» - Թուրքիայի արդարադատութեան նախարար Բեքիր Բոզդաղը յայտարարել է, որ Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանի երրորդ ժամկէտով առաջադրումը համապատասխանում է օրէնքին: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, յայտնում է թուրքական Haberler.com-ը:

«Թեկնածուն նախագահ Էրդողանն է, նրա թեկնածութիւնը լեգիտիմ է»,- ասել է  Բոզդաղը:

Նշենք, որ Թուրքիայում տարբեր  ընդդիմադիր շրջանակներ պնդում էին, որ երկրի սահմանադրութեան համաձայն՝ Էրդողանը չի կարող երրորդ անգամ առաջադրւել որպէս նախագահի թեկնածու: Հակառակ տեսակէտը պնդողներն էլ նշում են, որ երկրում տեղի ունեցած սահմանադրական փոփոխութիւններից յետոյ, երբ երկրում անցում է կատարւել նախագահական կառավարման համակարգի, սա լինելու է Էրդողանի երկրորդ առաջադրումը, ինչը սահմանադրութեամբ թոյլատրւում է:

Թուրքիայի գլխաւոր ընդդիմադիր ձախ քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցութեան առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն յայտարարել էր, որ Էրդողանի մասնակցութիւնը 2023 թւականին կայանալիք նախագահական ընտրութիւններին անօրինական կը լինի։

Ըստ Քըլըչդարօղլուի՝ արտահերթ ընտրութիւններ նշանակելու համար Էրդողանը պէտք է ցրի խորհրդարանը, ինչից յետոյ կարող է յաւակնել բարձրագոյն պետական պաշտօնին։

Թուրքիայում, ե՛ւ նախագահական, ե՛ւ խորհրդարանական ընտրութիւնները նշանակւած են 2023 թւականի կէսերին։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։