ԵՄ արտաքին քաղաքականութեան ղեկավար Ժոզէֆ Բորէլն իր թւիթերեան միկրոբլոգում գրել է, որ յաջողել են վերացնել Միջուկային գործարքի փակուղին
«alikonline.ir» - ԵՄ արտաքին քաղաքականութեան ղեկավար Ժոզէֆ Բորէլն իր թւիթերեան միկրոբլոգում գրել է, որ յաջողել են վերացնել Միջուկային գործարքի փակուղին, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Անդրադառնալով Իրան կատարած իր վերջին այցի արդիւնքներին, նա նշել է, որ կարեւոր ձեռքբերումներից, Միջուկային գործարքում առկայ խոչընդոտների վերացնելն էր, եւ Միջուկային գործարքի առնչութեամբ բանակցութիւնների վերսկսման գործընթացի ապահովումը: