Հա

Քաղաքական

26/06/2022 - 12:25

Թուրքիայի իշխանութիւնները FLYONE ARMENIA ընկերութեանը չեն տրամադրել դէպի Լիբանան չւերթերի իրականացման հնարաւորութիւն

Թուրքիայի աւիացիոն իշխանութիւնները FLYONE ARMENIA ընկերութեանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դէպի Լիբանանի Հանրապետութիւն չւերթերի իրականացման (overflight) հնարաւորութիւն։ 

«alikonline.ir» - Թուրքիայի աւիացիոն իշխանութիւնները FLYONE ARMENIA ընկերութեանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դէպի Լիբանանի Հանրապետութիւն չւերթերի իրականացման (overflight) հնարաւորութիւն։ Գրում է News.am-ը:

Ստեղծւած իրավիճակի արդիւնքում՝ ընկերութիւնը ստիպւած է մինչեւ ս.թ. յուլիսի 21-ը չեղարկել Երեւան-Բէյրութ-Երեւան երթուղով չւերթերը: Նշենք, որ Երեւան-Ստամբուլ-Երեւան, Երեւան-Փարիզ-Երեւան եւ Երեւան-Լիոն-Երեւան երթուղով չւերթերը իրականացւում են համաձայն չւացուցակի։ Դէպի Բէյրութ չւերթերի վերսկսման վերաբերեալ կը տրւի համապատասխան տեղեկատւութիւն։ Ընկերութիւնը հայցում է ուղեւորների ներողամտութիւնը պատճառւած անյարմարութիւնների հետ կապւած։

Աւիաընկերութիւնն ուղեւորներին առաջարկում է հետեւեալ այլընտրանքները:

Թռիչքի ամսաթւի փոփոխութիւն;

Credit Shell Գումարի 110%-ի չափով յետ վերադարձ ձեր FLYONE անձնական հաշիւ․ միայն տոմսեր, գնւած կայքում կամ յաւելւածում;

Չեղարկւած թռիչքի՝ տոմսի, գումարի ամբողջական վերադարձ։

Եթէ տոմսը գնւել է տուրիստական գործակալութիւնից, աւիաընկերութիւնը խնդրում է կապ հաստատել գործակալութեան հետ՝ ընտրելու ներկայացւած այլընտրանքերից մէկը։

News.am-ին FLYONE ARMENIA  ընկերութիւնից չցանկացան մեկնաբանել, թէ Թուրքիայի աւիացիոն իշխանութիւնները, ինչ հիմնաւոր պատճառ են ներկայացրել, որով աւիաընկերութեանը արգելել են Թուրքիայի օդային տարածքով դէպի Լիբանանի Հանրապետութիւն չւերթերի իրականացման (overflight) հնարաւորութիւն։ 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։