Հա

Քաղաքական

27/06/2022 - 08:40

ՆԱՏՕ-ն, Թուրքիան, Շւեդիան եւ Ֆինլանդիան Մադրիդում քառակողմ գագաթնաժողով կանցկացնեն

Թուրքիան, ՆԱՏՕ-ն եւ դաշինքին անդամակցելու ցանկութիւն յայտնած երկու թեկնածու երկիր՝ Ֆինլանդիան ու Շւեդիան, Մադրիդում բարձր մակարդակով բանակցութիւններ կանցկացնեն։

«alikonline.ir» - Թուրքիան, ՆԱՏՕ-ն եւ դաշինքին անդամակցելու ցանկութիւն յայտնած երկու թեկնածու երկիր՝ Ֆինլանդիան ու Շւեդիան, Մադրիդում բարձր մակարդակով բանակցութիւններ կանցկացնեն։ Այս մասին, Anadolu-ի փոխանցմամբ, յայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը: Գրում է Tert.am-ը:

Կալինի խօսքով՝ հանդիպումն անցկացւելու է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի խնդրանքով։ Միեւնոյն ժամանակ նա նաեւ ընդգծել է, որ Թուրքիան մտադիր չէ հրաժարւել Շւեդիային ու Ֆինլանդիային ուղղւած՝ «Քուրդիստանի աշխատաւորական կուսակցութիւնը» ահաբեկչական կազմակերպութիւն ճանաչելու իր պահանջներից։

«Մեր մասնակցութիւնն այս գագաթնաժողովին չի նշանակում, որ մենք նահանջելու ենք մեր դրքերից»,- ընդգծել է Կալինը։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։