Հա

Քաղաքական

27/06/2022 - 10:40

«Ինչո՞ւ 1992-ին փակեցինք Հայաստանի հետ սահմանը». Էրդողանի մամուլի քարտուղարը՝ Արցախեան հիմնախնդրի եւ հայ-թուրքական կարգաւորման մասին

Ղարաբաղեան խնդիրը լուծւել է թուրք-ադրբեջանականն միութեան կողմից: Այս մասին Habertürk հեռուստաալիքի եթերում յայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։

«alikonline.ir» - Ղարաբաղեան խնդիրը լուծւել է թուրք-ադրբեջանականն միութեան կողմից: Այս մասին Habertürk հեռուստաալիքի եթերում յայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։ Գրում է Tert.am-ը:

«Ինչո՞ւ մենք փակեցինք Հայաստանի հետ սահմանը 1992 թւականին. Ղարաբաղի «օկուպացիայի» (չակերտները՝ Tert.am) հետ կապւած: Հիմա պայմանները փոխւել են։ Ադրբեջանն ու Թուրքիան միաւորւել են, Ղարաբաղն «ազատագրւել է» (չակերտները՝ Tert.am), եւ մենք սկսել ենք Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը։ Խնդիրը լուծւել է Ադրբեջանի եւ Թուրքիայի միասնութեամբ»,- ասել է Էրդողանի խօսնակը:

Քալընը խօսել է նաեւ Երեւանի հետ Անկարայի յարաբերութիւնների մասին. «Ներկայումս մենք անցնում ենք Հայաստանի հետ յարաբերութիւնների արագ կարգաւորման գործընթացով։ Մենք պէտք է լուծենք խնդիրները եւ առաջ շարժւենք»,- ասել է Թուրքիայի ղեկավարի խօսնակը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։