Հա

Քաղաքական

27/06/2022 - 12:10

ԵՀ-ի ղեկավարը չի պաշտպանել G20-ի գագաթնաժողովի բոյկոտի գաղափարը դրան Պուտինի մասնակցութեան դէպքում

Եւրոյանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայէնը յայտարարել է, որ դէմ է հանդէս գալիս G20-ի գագաթնաժողովը բոյկոտելու գաղափարին այն պատճառով, որ դրան մասնակցելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«alikonline.ir» - Եւրոյանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայէնը յայտարարել է, որ դէմ է հանդէս գալիս G20-ի գագաթնաժողովը բոյկոտելու գաղափարին այն պատճառով, որ դրան մասնակցելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Հարկաւոր է, որ մենք շատ ուշադիր մտածենք այն մասին, որպէսզի կաթւածահար չանենք ողջ G20-ը: Ես չեմ պաշտպանում դա (G20-ի գագաթնաժողովի բոյկոտը)»,- ասել է Ֆոն դեր Լայէնը ZDF հեռուստաալիքին տւած հարցազրոյցում:

«Իմ կարծիքով, G20-ը չափազանց կարեւոր է, նոյնիսկ զարգացող երկրների, զարգացող շուկաների համար»,- նշել է նա:

Նա այն կարծիքին է, որ աշխարհում ստեղծւած իրադրութիւնն արժէ քննարկել միմեանց հետ: Ինչպէս սպասւում է, «Մեծ քսանեակ»-ի պետութիւնների ղեկավարների գագաթնաժողովը նոյեմբերի 15-16-ին տեղի կունենայ Բալիում:

Դրան հրաւիրւած են G20-ի բոլոր երկրների ղեկավարները, այդ թւում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նաեւ գագաթնաժողովին հրաւիրված է Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։