Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջիկայ գագաթնաժողովում կաջակցի Ֆինլանդիայի եւ Շւեդիայի անդամակցութեանը դաշինքին։
Մադրիդում կայացած բանակցութիւններից յետոյ կողմերը համատեղ յայտարարութիւն են ստորագրել։
«alikonline.ir» - Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջիկայ գագաթնաժողովում կաջակցի Ֆինլանդիայի եւ Շւեդիայի անդամակցութեանը դաշինքին։
Մադրիդում կայացած բանակցութիւններից յետոյ կողմերը համատեղ յայտարարութիւն են ստորագրել։ Տեղեկացնում է Tert.am-ը:
Շւեդիան եւ Ֆինլանդիան սկսել են խօսել Հիւսիսատլանտեան դաշինքին միանալու հնարաւորութեան մասին Ուկրայինայում ռուսական յատուկ գործողութեան ֆոնին եւ մայիսի 18-ին մուտքի յայտ են ներկայացրել։
Անկարան իր հերթին արգելափակել էր այն դիտարկելու գործընթացը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յայտարարել էր, որ ինքը վետօ է դրել՝ Թուրքիայում արգելւած Քրդստանի աշխատաւորական կուսակցութեան (PKK) նկատմամբ Ստոկհոլմի եւ Հելսինկիի դիրքորոշման պատճառով։