Հա

Քաղաքական

30/06/2022 - 11:55

«Թուրքիան միջին պետութիւն է եւ ձգտում է իր գլխից վերեւ թռնել». թուրքագէտ

Ես առանձնապէս սպասելիքներ չունեմ Հայաստան Թուրքիա հերթական հանդիպումից, քանի որ Թուրքիան ամենաբարձր մակարդակով յայտարարել է, որ հայ-թուրքական յարբերութիւնների գործընթացը կապում է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի հետ: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը:

«alikonline.ir» - Ես առանձնապէս սպասելիքներ չունեմ Հայաստան Թուրքիա հերթական հանդիպումից, քանի որ Թուրքիան ամենաբարձր մակարդակով յայտարարել է, որ հայ-թուրքական յարբերութիւնների գործընթացը կապում է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի հետ: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը:

Անդրադառնալով նրան, որ Ֆինլադեան եւ Շւեդիան արդէն կարող են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ պետութիւն, Ռուբէն Սաֆրաստեանն ասաց, որ Ֆինլադիան եւ Շւեդիան ընդունել են Թուրքիայի պահանջները:

«Հնարաւոր է, որ Բայդէնի եւ Էրդողանը եկել են համաձայնութեան Ֆինլադիայի եւ Շւեդիայի մասով: Ֆինլադիան եւ Շւեդիան ընդունել են Թուրքիայի պահանջները: Թուրքիայի պահանջները շատ աւելի մեծ են եղել: Յատկապէս Քրդստանի Բանւորական կուսակցութեան հետ կապւած, բայց Թուրքիան պահանջում էր, որ արգելւի քրդական այլ կազմակերպութիւնների գործունէութիւնը եւ այլն: Միւս կողմից Թուրքիայի պահանջները կապւած են եղել ԱՄՆ-ի հետ: Մասնաւորապէս՝ Թուրքիան ձգտում էր ԱՄՆ-ից ստանալ F16 կործանիչների նորացւած տարբերակները կամ էլ իր ունեցած տարբերակները մոդեռնիզացնել: Այս երկու ամիսների ընթացքում պարզ դարձաւ, որ Թուրքիան շարունակում է իր քաղաքաակնութիւնը, այն է՝ Արեւմուտքի հետ մտնել առեւտրի՝ փորձելով մի բան կորզել, մի բան ստանալ: Միւս կողմից՝ Արեւմուտքը ցոյց տւեց, որ կարող է ճնշում գործադրել, եւ Թուրքիայից ստանալ այն, ինչն իրեն հարկաւոր է: Սա եւս մէկ անգամ փաստում է, որ Թուրքիան այն մակարդակի պետութիւնը չէ, որը ձգտում է իրեն ներկայացնել: Թուրքիան միջին պետութիւն է եւ ձգտում է իր գլխից վերեւ թռնել»,- ասաց Սաֆրաստեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։