Հա

Քաղաքական

19/07/2022 - 10:25

«Ի՞նչ կը ստանայ Հայաստանը Սիւնիքի միջով ճանապարհից»․ Նադէին Ռաեւսկի

Հայաստանը Ադրբեջանի միջով դէպի Ռուսաստան երկու ճանապարհ ունէր․ մէկը Նախիջեւանով... Սիւնիքի միջով սահմանի երկայնքով, ապա՝ Իրանի հետ սահմանի երկայնքով եւ մինչեւ Բաքու։ Սա առաւել էական մայրուղի է, որով հնարաւոր էր աւելի խոշոր բեռներ տեղափոխել։ Երկրորդը Վրաստանի եւ նորից Ադրբեջանի միջով էր եւ կապում էր ռուսական ճանապարհների հետ։ Սա կոնֆլիկտից առաջ եւ խորհրդային ժամանակաշրջանում։ Ի դէպ, երկրորդ ճանապարհն այդքան էլ յուսալի չէ։

«alikonline.ir» - «Հայաստանը Ադրբեջանի միջով դէպի Ռուսաստան երկու ճանապարհ ունէր․ մէկը Նախիջեւանով... Սիւնիքի միջով սահմանի երկայնքով, ապա՝ Իրանի հետ սահմանի երկայնքով եւ մինչեւ Բաքու։ Սա առաւել էական մայրուղի է, որով հնարաւոր էր աւելի խոշոր բեռներ տեղափոխել։ Երկրորդը Վրաստանի եւ նորից Ադրբեջանի միջով էր եւ կապում էր ռուսական ճանապարհների հետ։ Սա կոնֆլիկտից առաջ եւ խորհրդային ժամանակաշրջանում։ Ի դէպ, երկրորդ ճանապարհն այդքան էլ յուսալի չէ։ Տեխնիկական հարցերը, իհարկէ, լուծւում են կապիտալ ներդրումներով, յաւելեալ շինարարութեամբ, ենթակառուցւածքների կատարելագործմամբ եւ այլն։ Սա մի ամբողջ համալիր է, որը կողմերը կարող են լուծել շահագործման սկզբից»,- News.am-ի հետ զրոյցում ասաց Ռուսաստանի Գիտութիւնների ակադեմիայի Համաշխարհային տնտեսութեան եւ միջազգային յարաբերութիւնների ինստիտուտի աւագ գիտաշխատող Վիկտոր Նադէին-Ռաեւսկին։

Նրա խօսքով՝ այս հարցում թուրքերի համար չափազանց կարեւոր է քաղաքական բաղադրիչը, քանի որ նրանք, իբրեւ թէ, լուծարում են հայկական սեպը, որն իրենց հասկացողութեամբ խախտել է թուրքական աշխարհը եւ անջատել Թուրքիան այլ թիւրքալեզու պետութիւններից։ «Բայց ի՞նչ է ստանում Հայաստանը սրանից։ Գրեթէ ոչինչ։ Ինչո՞ւ։ Ինչպէ՞ս է նախատեսւում ճանապարհը: Երեւանից գնում է Նախիջեւան, մինչեւ Սիւնիք, Սիւնիքի միջով եւ սահմնի երկայնքով՝ մինչեւ Բաքու։ Սիւնիքից Բաքու մօտ 500 կմ է, որքան հասկացայ։ Աւելին, կան մայրուղիներ, որոնք տանում են դէպի Ռուսաստան, դրանք արդիւնաւէտ են։ Վերականգնման ենթակայ է նաեւ հիւսիսային ճանապարհը, որի մասին լռում են։ Բայց սրանք ընդամէնը տեխնիկական հարցեր են։ Այստեղ կայ նաեւ քաղաքականութիւն։ Փաստ է, որ միակողմանի խաղը երբեք չի կարող միանշանակ յաջողութիւն ունենալ»,- ընդգծեց ռուս փորձագէտը։

Ըստ նրա՝ Հայաստանը նոյնպէս պէտք է ստանայ իր դրական արդիւնքները, օգուտ քաղի ճանապարհների օգտագործումից։

«Կարո՞ղ է Հայաստանը վստահ լինել, որ իր բեռները չեն թալանւի, օրինակ, Ադրբեջանի տարածքով դէպի Ռուսաստան անցնելիս։ Կարո՞ղ է Հայաստանը վստահ լինել ուղեւորների անվտանգութեան համար։ Առայժմ դժւար է ասել: Ես այնքան էլ վստահ չեմ, աւելի ճիշտ՝ բոլորովին վստահ չեմ, որ Ադրբեջանն ի վիճակի է ապահովել թէ՛ հայկական բեռների, թէ՛ հայ ուղեւորների անվտանգութիւնը»,- ընդգծեց քաղաքագէտը։

Միաժամանակ նա յիշեցրեց, որ Սիւնիքով անցնող երթուղին հսկելու են ԱԴԾ սահմանապահ զօրքերը, ուստի վստահ պէտք է լինել, որ անվտանգութիւնն ապահովւած կը լինի։

«Ինչ վերաբերում է մայրուղու մնացած հատւածին, ես չեմ տեսնում այս հարցի շուրջ բանակցութիւններ կամ նոյնիսկ բարձրաձայնում հայկական կողմից, կամ այլ պետութիւնների եւ գործընթացի մասնակիցների կողմից։ Այսինքն՝ դժւար հարց է լինելու եւ չափազանց բարդ»,- ասաց փորձագէտը։

«Հայկական կողմը, տրամաբանօրէն, պէտք է պնդի բոլոր միջանցքների աշխատանքի վերսկսումը։ Հակառակ դէպքում Հայաստանի եւ աշխարհի միջեւ լիարժէք հաղորդակցութիւն չի լինի։ Ինչ վերաբերում է Թուրքիայի վճռականութեանը, այո, դա ցոյց է տալիս այս վճռականութիւնը։ Մանրամասն, այսպէս թէ այնպէս, մենք անընդհատ լսում ենք թէ՛ Հայոց Ցեղասպանութեան ժխտումը, թէ՛ այն, որ կարիք չկայ բարձրաձայնել այդ հարցը։ Ցեղասպանութեան հարցը պատմաբանների դաշտ տեղափոխելը ճիշտ չէ։ Ըստ իս՝ կան բաւարար ապացոյցներ, որ այդ յանցագործութիւնը կազմակերպւել է օսմանեան պետութեան կողմից եւ ղեկավարւել է այս պետութեան կողմից»,- ասաց նա։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։