Հա

Քաղաքական

24/07/2022 - 10:15

ԱՀԿ-ն կապիկի ծաղիկը միջազգային արտակարգ իրավիճակ է յայտարարել

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրէյեսուսը արտահերթ նիստում կապիկի ծաղիկի բռնկումը յայտարարել է որպէս հանրային առողջութեան արտակարգ իրավիճակ ամբողջ աշխարհում: 

«alikonline.ir» - Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրէյեսուսը արտահերթ նիստում կապիկի ծաղիկի բռնկումը յայտարարել է որպէս հանրային առողջութեան արտակարգ իրավիճակ ամբողջ աշխարհում: Այս մասին ըստ Panorama.am-ի՝ յայտնում է Reuters-ը։

«Ես որոշել եմ, որ կապիկի ծաղիկի գլոբալ բռնկումը միջազգային անհանգստութիւն պատճառող հանրային առողջութեան արտակարգ իրավիճակ է», - ասել է նա:

Նրա խօսքով, աշխարհում արդէն իսկ յայտնաբերւել է կապիկի ծաղիկի աւելի քան 16000 դէպք, իսկ հիւանդութեան տարածումը եւրոպական տարածաշրջանում ամենամեծ վտանգն է ներկայացնում։

RBC.ru-ի հաղորդմամբ, միաժամանակ Գեբրէյեսուսը նշել է, որ կազմակերպութիւնն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները՝ հիւանդութեան տարածումը վերահսկողութեան տակ պահելու համար։ Նա նաեւ մատնանշել է, որ երկրների կէսը, որտեղ յայտնաբերւել է կապիկի ծաղիկ, արդէն ապահովել են անհրաժեշտ պատւաստանիւթերով։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։