Հա

Քաղաքական

25/07/2022 - 13:50

Թուրքիայի յատուկ ներկայացուցիչն այցելել է հայ-թուրքական սահման

Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում Թուրքիայի յատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր աշխատանքային թիմով յուլիսի 24-ին այցելել է Կարս: 

«alikonline.ir» - Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում Թուրքիայի յատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր աշխատանքային թիմով յուլիսի 24-ին այցելել է Կարս: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը:

Նա Կարսի Աքեաքա շրջանում այցելել է հայ-թուրքական սահմանի Դողուքափը կոչւող անցակէտ, ապա շրջայց արել Անիի աւերակներում: Կարսում Սերդար Քըլըչն այցելել է նաեւ Պանրի թանգարան ու Ռազմական թանգարան:

Տեղական «GazeteKars» լրատւամիջոցի տարածած տեղեկութեան համաձայն՝ Քըլըչը Կարսում ունեցել է մի շարք հանդիպումներ, որոնք, սակայն, անցկացւել են մամուլի համար փակ ռեժիմով:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։