Հա

Քաղաքական

31/07/2022 - 08:55

«Բլինքէնը դիմադրում է Ռուսաստանը ահաբեկչութեան հովանաւոր յայտարարելու փորձերին»․ NYT

ԱՄՆ Սենատը, Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, ինչպէս նաեւ Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Ուկրայինայի խորհրդարանը միաձայն պաշտպանում են բանաձեւը, որը Պետդեպարտամենտին կոչ է անում Ռուսաստանը ճանաչել որպէս ահաբեկչութեան հովանաւոր, սակայն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնը այնքան էլ վստահ չէ։

«alikonline.ir» - ԱՄՆ Սենատը, Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, ինչպէս նաեւ Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Ուկրայինայի խորհրդարանը միաձայն պաշտպանում են բանաձեւը, որը Պետդեպարտամենտին կոչ է անում Ռուսաստանը ճանաչել որպէս ահաբեկչութեան հովանաւոր, սակայն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնը այնքան էլ վստահ չէ, գրում է News.am-ը՝ New York Times-ին յղումով:

«Մի քանի շաբաթ պարոն Բլինքէնը պնդում էր, որ Ռուսաստանը պաշտօնապէս ճանաչւի ահաբեկչութեան հովանաւոր պետութիւն, ինչպիսին ներկայումս ճանաչւած են Հիւսիսային Կորէան, Սիրիան, Կուբան եւ Իրանը: Սակայն, չնայած էմոցիաներին, Բլինքէնը դիմադրում է այն անցմանը, որը կը ստիպի նրան պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի դաշնակիցների նկատմամբ, որոնք բիզնես են անում Ռուսաստանի հետ, հնարաւոր է՝ ոչնչացնի Վաշինգտոնի եւ Մոսկւայի միջեւ դիւանագիտութեան մնացորդները»,- նշում է ԶԼՄ-ն:

Հրատարակութիւնը նշում է, որ հինգշաբթի Բլինքէնն ասել է, թէ ցանկացած ընտրութիւն պէտք է հիմնւած լինի առաջին հերթին գործող օրէնսդրական սահմանումների վրայ, սակայն ենթադրել է, որ օրէնսդիրների կոչը վիճելի է, քանի որ Ռուսաստանն արդէն բազմաթիւ պատժամիջոցների տակ է։

Սակայն, ինչպէս ընդգծում է New York Times-ը, այն դէպքում, երբ Սենատի որոշումը պարզապէս գործողութիւնների կոչ էր՝ առանց որեւէ պատժամիջոցային ճնշման, հինգշաբթի օրը Ներկայացուցիչների պալատի մի խումբ դեմոկրատներ բոլորովին նոր միջոց են ներկայացրել, որը, Կոնգրեսի կողմից ընդունւելու եւ օրէնքի ստորագրման դէպքում, թոյլ կը տայ շրջանցել Պետդեպարտամենտը եւ Ռուսաստանը կաւելացնի ահաբեկչութիւնը ԱՄՆ-ում հովանաւորողների ցուցակում։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։