Հա

Քաղաքական

03/08/2022 - 08:30

Փելոսիի աղմկայարոյց այցի ֆոնին Չինաստանի բանակը զօրավարժութիւններ կանցկացնի Թայւանի շուրջ 6 շրջանում

Չինաստանի բանակը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խօսնակ Նենսի Փելոսիի՝ Թայւան սկանդալային այցի ֆոնին, զօրավարժութիւններ կանցկացնի կղզու շրջակայքի վեց շրջանում: Այս մասին յայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ յղում անելով Global Times թերթին։

«alikonline.ir»- Չինաստանի բանակը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խօսնակ Նենսի Փելոսիի՝ Թայւան սկանդալային այցի ֆոնին, զօրավարժութիւններ կանցկացնի կղզու շրջակայքի վեց շրջանում: Այս մասին յայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ յղում անելով Global Times թերթին։ Գրում է Tert.am-ը: Հաղորդւում է, որ զօրավարժութիւնները կանցկացւեն հինգշաբթիից կիրակի։

«Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը հինգշաբթիից կիրակի կանցկացնի նշանակալի զօրավարժութիւններ եւ ուսումնական գործողութիւններ, այդ թւում՝ ուղիղ կրակի վարժանքներ Թայւան կղզու շրջակայքում գտնւող վեց շրջանում», - գրում է Global Times-ը:
Յիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խօսնակ Նենսի Փելոսին դուրս է եկել ԱՄՆ ռազմաօդային ուժերի յատուկ ինքնաթիռից, որը վայրէջք է կատարել Թայւանի մայրաքաղաք Թայբէյի օդանաւակայանում:
Տեղում նրան դիմաւորել են Թայւանի պաշտօնեաները եւ մամուլը: Նա լուսանկարւել է իրեն դիմաւորած պատւիրակութեան հետ, ապա շարժւել դէպի տերմինալ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Փելոսին Թայւանում յայտարարել է, որ իր այցն ապացոյց է առ այն, որ ԱՄՆ-ն յանձնառու է «Թայւանի ժողովրդավարութեան աջակցութեանը»: Ամերիկացի պաշտօնեան շեշտել է, որ իր այցը որեւէ կերպ չի հակասում կղզու նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականութեանը:
Նախօրէին Չինաստանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Չժաօ Լիցզեանը յայտարարել էր, որ Չինաստանի իշխանութիւններն արդիւնաւէտ ուժ կը կիրառեն Փելոսիի Թայւան այցի դէպքում։

«Եթէ Փելոսին այցելի Թայւան, դա կը լինի կոպիտ միջամտութիւն Չինաստանի ներքին քաղաքականութեանը...եւ կը յանգեցնի շատ լուրջ հետեւանքների: Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը ձեռքերը ծալած չի նստի», - ընդգծել էր նա ճեպազրոյցում։
Դիւանագէտի կարծիքով՝ Փելոսիի այցը Թայւան կապակայունացնի իրավիճակը Թայւանի նեղուցում եւ հարւած կը հասցնի Չինաստան-ԱՄՆ յարաբերութիւններին։
Չինաստանը Թայւանն իր նահանգն է համարում եւ դէմ է նրա ներկայացուցիչների եւ այն երկրների իշխանութիւնների միջեւ ցանկացած շփման, որոնց հետ Պեկինը դիւանագիտական յարաբերութիւններ է հաստատել։
Թայւանի հարցը Վաշինգտոնի եւ Պեկինի յարաբերութիւններում առանձնակի կարեւորութիւն է ձեռք բերել Ուկրայինայում ստեղծւած իրավիճակի ֆոնին։ ՉԺՀ-ն ընդգծում է, որ պատմական եւ քաղաքական պատճառներով նմանութիւններ տեղին չեն, եւ պահանջում է չմիջամտել ներքին գործերին։ ԱՄՆ-ը, պաշտօնապէս պահպանելով «մէկ Չինաստանի սկզբունքը» եւ չունենալով դիւանագիտական յարաբերութիւններ Թայբէյի հետ, ոչ միայն կապեր է պահպանում կղզու հետ, այլեւ պարբերաբար զէնք է մատակարարում այնտեղ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։