Հա

Քաղաքական

14/08/2022 - 13:20

Մակրոնը ստորագրել է Ֆինլանդիայի եւ Շւեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրութիւնները

Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը շաբաթ օրը ստորագրել է Ֆինլանդիայի եւ Շւեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրութիւնները։ 

«alikonline.ir» - Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը շաբաթ օրը ստորագրել է Ֆինլանդիայի եւ Շւեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրութիւնները։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է Agence France-Presse-ը՝ յղում կատարելով Ելիսէյեան պալատին։

«Ֆինլանդիայի եւ Շւեդիայի ընտրութիւնը կամրապնդի նրանց անվտանգութիւնը իրենց անմիջական հարեւանութեամբ առկայ սպառնալիքի պայմաններում եւ նշանակալի ներդրում կունենայ հաւաքական դիրքորոշման եւ մեր եւրոպական անվտանգութեան մէջ՝ հաշւի առնելով այս երկու գործընկեր երկրների հնարաւորութիւնները»,- ասւած է մամուլի ծառայութեան հաղորդագրութեան մէջ։ 

Նշենք, որ օգոստոսի 3-ին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը վաւերացրել է Ֆինլանդիայի եւ Շւեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին արձանագրութիւնը։ Ֆինլանդիայի եւ Շւեդիայի անդամակցութիւնը ՆԱՏՕ-ին պէտք է վաւերացնեն դաշինքի բոլոր անդամները։ Մինչ օրս դաշինքը կազմող 30 երկրներից աւելի քան 20-ը կողմ է արտայայտւել երկու երկրների՝ ՆԱՏՕ-ի անդամակցութեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։