Հա

Քաղաքական

14/08/2022 - 13:50

ՆԱՏՕ-ն պահանջել է մեծացնել Ռուսաստանի հետ սահմանին զէնքի քանակը

ՆԱՏՕ-ի դաշնակիցները Արեւելեան թեւում ԱՄՆ-ին խնդրել են արագացնել զէնքի մատակարարումը, ինչպէս նաեւ ընդլայնել ԱՄՆ-ի զինւորականների ներկայութիւնը տարածաշրջանում:

«alikonline.ir» - ՆԱՏՕ-ի դաշնակիցները Արեւելեան թեւում ԱՄՆ-ին խնդրել են արագացնել զէնքի մատակարարումը, ինչպէս նաեւ ընդլայնել ԱՄՆ-ի զինւորականների ներկայութիւնը տարածաշրջանում, ըստ Yerkir.am-ի՝ գրում է The Washington Post-ը։

Յօդւածում ասւում է, որ Բալթեան եւ Արեւելեան Եւրոպայի պաշտօնեաները կոչ են արել Վաշինգտոնին մեծացնել պաշտպանական արտադրութիւնը՝ աւելի վաղ կնքւած պաշտպանական պայմանագրերի իրագործումն արագացնելու համար։

«HIMARS հրթիռային համակարգեր, Reaper անօդաչու թռչող սարքեր, հակամարտկոցային ռադարներ. ահա թէ ինչ է մեզ անհրաժեշտ Ռուսաստանին զսպելու համար»,- ասել է Էստոնիայի պաշտպանութեան նախարար Կուստի Սալմը։

Գործակալութիւնը յիշեցրել է, որ վերջին ամիսներին տարածաշրջանի շատ երկրներ Ուկրայինային զէնք են մատակարարել սեփական պաշարներից։ Իր հերթին, Պենտագոնի անանուն խօսնակը խոստովանել է, որ արեւմտեան երկրներին ինչ-որ պահի անհրաժեշտ կը լինի համալրել այդ ռազմական ներուժը, սակայն նա չի յստակեցրել, թէ որքան ժամանակ կը պահանջւի:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։