Հա

Քաղաքական

14/08/2022 - 14:30

«Իրանի դէմ պատժամիջոցները կարող են շուտով չեղարկւել». Ուլեանով

Ռուս բարձրաստիճան դիւանագէտը թւիթերում կանխատեսել է, որ հակաիրանական պատժամիջոցները շուտով կը չեղարկւեն։

«alikonline.ir» - Ռուս բարձրաստիճան դիւանագէտը թւիթերում կանխատեսել է, որ հակաիրանական պատժամիջոցները շուտով կը չեղարկւեն։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Միխայիլ Ուլեանովը մի քանի ժամ առաջ պատասխանել է Twitter սոցիալական ցանցի օգտատերերից մէկի հարցին, ով հարցրել էր նրա կարծիքն Իրանի, Ռուսաստանի եւ այլ երկրների նկատմամբ պատժամիջոցների վերացման մասին, նկատի ունենալով պատժամիջոցների անարդիւնաւէտութիւնը։

Վիեննայում պատժամիջոցների չեղարկամն բանակցութիւններում ռուսական պատւիրակութեան ղեկավարն ասել է, որ Իրանի դէմ պատժամիջոցները կարող են շուտով չեղարկւել:

Ռուս դիւանագէտը յաւելել է, որ հնարաւոր չէ Ռուսաստանի դէմ Արեւմուտքի պատժամիջոցների վերաբերեալ նման կանխատեսում անել:

Վերջերս Ուլեանովը մամուլի ասուլիսում ասել էր, որ ՀԳՀԾ-ի վերականգնման փաստաթղթի տեքստը գրեթէ ամբողջութեամբ համաձայնեցւած է:

Նա յաւելել է. «Իրանը հարցեր է բարձրացրել տեքստի ընդամէնը մի քանի բառի վերաբերեալ, եւ կարելի է ասել, որ համաձայնութիւն է ձեռք բերւել տեքստի մնացած մասի վերաբերեալ»։

Միեւնոյն ժամանակ նա շեշտել է, որ այս մի քանի բառը կարող են խոչընդոտ դառնալ համաձայնութեան համար, ինչպէս նախկինում եղաւ Վիեննայի բանակցութիւնների ժամանակ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։