Հա

Քաղաքական

01/09/2022 - 11:20

Իրանը ձգտում է կայունութեան գործօն դառնալ տարածաշրջանում

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը մեկնաբանել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռէյիսիի այն յայտարարութիւնը, որ Իրանի եւ Սաուդական Արաբիայի միջեւ բանակցութիւնները օգտակար են տարածաշրջանի անվտանգութեան համար։

«alikonline.ir» - Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը մեկնաբանել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռէյիսիի այն յայտարարութիւնը, որ Իրանի եւ Սաուդական Արաբիայի միջեւ բանակցութիւնները օգտակար են տարածաշրջանի անվտանգութեան համար։

Թեմայի վերաբերեալ «Արմէնպրես»-ի հարցին ի պատասխան Գանտահարեանը կարծիք յայտնեց, այդ հայտարարությունն ուշագրաւ է մի քանի առումներով։

«Նախ այն հաստատում է, որ բանակցութիւններն ընթանում են, եւ դրանով Թեհրանն իր դրական ուղերձն է փոխանցում՝ նախանշելով, որ դա կարող է դրական արդիւնքների հանգել եւ ազդել ամբողջ տարածաշրջանի վրայ։ Այս յայտարարութիւնն արւում է իրաքեան վերջին բռնկումներից յետոյ․ պարզ է, որ Թեհրանը որոշիչ դեր է ունեցել ներիրաքեան լարւածութիւնը լիցքաթափելու առումով: Փաստօրէն բազմահազար զինեալներ ունեցող խմբաւորման ղեկավար Մոկթադա Սադըրը կոչ էր արել իր համակիրներին հեռանալ փողոցից եւ վերջ տալ խժդժութիւններին։ Իսկ Իրաքի արտաքին գործերի նախարարը շնորհակալութիւն էր յայտնել Իրանին Իրաքում կայունութիւն եւ անվտանգութիւն հաստատելու հարցում աջակցութեան համար»,- ասաց Գանտահարեանը:

Նրա գնահատմամբ՝ Իրանը ձգտում է կայունութեան գործօն դառնալ տարածաշրջանում։ «Սա, կարծում եմ, սերտօրէն կապւած է միջուկային օրակարգով Վիեննայի բանակցութիւնների հետ։ Եւ այս առումով ուշագրաւ է նաեւ Իրանի արտգործնախարարի յայտարարութիւնը իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման նախօրէին․ Իրանի ԱԳ ղեկավարն ասել էր, որ Ուկրայինայի ճգնաժամի կարգաւորման համար որոշ արեւմտեան երկրներ ցանկանում են, որ Թեհրանն ակտիւ դերակատարութիւն ունենայ այդ հարցում։ Այս միտումները խօսում են ընդհանրապէս Արեւմուտք-Իրան յարաբերութիւնների բնականոնացման գործընթացի որոշակի նախադրեալների մասին»,- նշեց Գանտահարեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։