Հա

Քաղաքական

04/09/2022 - 12:00

«ԱԹՍ-ների արտադրութեան ոլորտում Իրանը առաջ է անցել Թուրքիայից. Ադրբեջանի մտահոգութիւնը նշանակում է Թուրքիայի մտահոգութիւն». Ահարոն Վարդանեան

Իրանի Իսլամական Հանրապետութիւնը անօդաչու թռչող սարքերի արտադրութեան ոլորտում այնպիսի յաջողութիւնների է հասել, որը նրան առանձին, լայնամասշտաբ զօրավարժութիւններ իրականացնելու հնարաւորութիւն է տալիս։ Այս մասին «Փաստինֆօ»-ի եթերում ասել է իրանագէտ, ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի դասախօս Ահարոն Վարդանեանը՝ նշելով, որ զօրավարժութիւնները տեղի են ունենում հիմնականում երկրի հիւսիսային, հիւսիսարեւմտեան եւ կենտրոնական հատւածում, իսկ հիւսիսային եւ հիւսիաարեւմտեան հատւածում տեղի ունեցող բոլոր զօրավարժութիւնները ուղղւած են Ադրբեջանի Հանրապետութեան եւ Թուրքիայի դէմ։

«alikonline.ir» - Իրանի Իսլամական Հանրապետութիւնը անօդաչու թռչող սարքերի արտադրութեան ոլորտում այնպիսի յաջողութիւնների է հասել, որը նրան առանձին, լայնամասշտաբ զօրավարժութիւններ իրականացնելու հնարաւորութիւն է տալիս։ Այս մասին «Փաստինֆօ»-ի եթերում ասել է իրանագէտ, ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի դասախօս Ահարոն Վարդանեանը՝ նշելով, որ զօրավարժութիւնները տեղի են ունենում հիմնականում երկրի հիւսիսային, հիւսիսարեւմտեան եւ կենտրոնական հատւածում, իսկ հիւսիսային եւ հիւսիաարեւմտեան հատւածում տեղի ունեցող բոլոր զօրավարժութիւնները ուղղւած են Ադրբեջանի Հանրապետութեան եւ Թուրքիայի դէմ։

Այս առումով Ադրբեջանի Հանրապետութեան կողմից անհանգստութիւնը բնական է, քանի որ տարիուկէս առաջ տեսանք թէ ինչպիսի մեծ զօրավարժութիւններ տեղի ունեցան Ադրբեջանի հետ սահմանին, եւ բանը հասել էր նրան, որ շատերը մօտալուտ պատերազմի վերաբերեալ կանխատեսումներ էին անում։

Նրա խօսքով՝ մինչեւ վերջերս ԱԹՍ-ների արտադրութեան ոլորտում յայտնի էր միայն Թուրքիան, սակայն ժամանակը եւ փորձը ցոյց տւեցին, որ թուրքական բայրաքթարները չափազանց գովազդւած են եւ լաւագոյններից չեն։ Ուստի ԱԹՍ-ների արտադրութեան ոլորտում Իրանը առաջ է անցել Թուրքիայից եւ բանը հասել է նրան, որ Ռուսաստանը ցանկանում է ԱԹՍ-ներ գնել Իրանից։ Այս պարագայում՝ Ադրբեջանի մտահոգութիւնը նշանակում է նաեւ Թուրքիայի մտահոգութիւն։

Անդրադառնալով ԱԹՍ-ներ ձեռքբ երելու Հայաստանի հնարաւորութիւններին՝ բանախօսը նշել է. «Հայաստանը եւս կարող է իրանական ԱԹՍ-ներ գնել։ Սակայն ցաւալի է, որ հայ-իրանական բարեկամութեան ողջ պոտենցիալը երբեւէ չի գործածւել իր ողջ ներուժով»։

Բանախօսի դիտարկմամբ՝ Հայաստանը կարող է ահաբեկչութեան դէմ պայքարում Հայաստան-Իրան-Ռուսաստան առանցքի ստեղծման նախաձեռնութեամբ հանդէս գալ՝ հաշւի առնելով, որ Կովկասը զիջելով՝ Իրանը եւ Ռուսաստանը կարող են յայտնել պանթուրքիզմի ճիրանում եւ ահաբեկչութեան թիրախում։ Ուստի այստեղ մեր շահերը համընկնում են։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։