Հա

Քաղաքական

06/09/2022 - 13:15

«Եւրոմիութիւնում զէնքի պաշարները պակասում են»․ Բորէլ

Եւրոմիութիւնում զէնքի պաշարները պակասում են, քանի որ անդամ երկրները շարունակում են զէնք ու զինամթերք ուղարկել Ուկրայինա: Այս մասին յայտարարել է ԵՄ դիւանագիտութեան ղեկավար Ժոզէֆ Բորէլը` կոչ անելով ԵՄ երկրներին աւելի լաւ համակարգել ռազմական տեխնիկայի իրենց ծախսերը:

«alikonline.ir» - Եւրոմիութիւնում զէնքի պաշարները պակասում են, քանի որ անդամ երկրները շարունակում են զէնք ու զինամթերք ուղարկել Ուկրայինա: Այս մասին յայտարարել է ԵՄ դիւանագիտութեան ղեկավար Ժոզէֆ Բորէլը` կոչ անելով ԵՄ երկրներին աւելի լաւ համակարգել ռազմական տեխնիկայի իրենց ծախսերը, ըստ News.am-ի՝ փոխանցում է AP-ն։

«Անդամ երկրների մեծ մասի ռազմական պաշարները չէի ասի սպառւել են, բայց պակասել են մեծ չափով, քանի որ մենք մեծ ներուժ ենք ապահովում ուկրայինացիների համար»,- Եւրոխորհրդարանում բանավէճի ժամանակ ասել է Բորէլը: «Դրանք պէտք է համալրել։ Համալրելու լաւագոյն միջոցը դա միասին անելն է: Աւելի էժան կը լինի»,- ասել է նա։

Անցեալ շաբաթ Չեխիայի Հանրապետութիւնում կայացած հանդիպման ժամանակ ԵՄ պաշտպանութեան նախարարները քննարկել են ռազմական տեխնիկայի եւ ռեսուրսների աւելի լաւ համախմբման ուղիները, ինչպէս նաեւ մեծածախ զինամթերք եւ սպառազինութիւն գնելու ուղիները, ինչպիսիք են ՀՕՊ համակարգերը, որոնց կարիքը Ուկրայինան դեռ ունի:

Բորէլը զգուշացրել է, որ եթէ անդամ երկրները նոյն կերպ շարունակեն ընդլայնել իրենց ռազմական հնարաւորութիւնները, «արդիւնքը կը լինի փողերի մեծ վատնումը»։

Բորէլը նաեւ ափսոսանք է յայտնել այն կապակցութեամբ, որ, իր կարծիքով, ԵՄ-27 երկրները բաց են թողել ուկրայինացի զինւորականներին մարզելու հնարաւորութիւնը մէկ տարի առաջ՝ փետրւարին Ռուսաստանի գործողութիւնների մեկնարկից շատ ամիսներ առաջ:

«Ցաւօք, մենք դա չարեցինք, եւ այսօր ափսոսում ենք դրա համար։ Ցաւում ենք, որ անցած տարւայ օգոստոսին այս խնդրանքին չհետեւեցինք, չկատարեցինք այն»,- ասել է նա։ Եթէ ԵՄ-ն այդ ժամանակ արձագանգէր, ասել է Բորէլը, «մենք աւելի լաւ վիճակում կը լինէինք»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։