Հա

Քաղաքական

11/09/2022 - 12:35

Օլաֆ Շոլցը յայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է գազի մատակարարման դադարեցման մասին ՌԴ-ի որոշմանը

Գերմանիան եւ Եւրոպան պատրաստ են եւրոպական երկրներ գազի մատակարարման ամբողջական դադարեցման մասին Ռուսաստանի Դաշնութեան որոշմանը:

«alikonline.ir» - Գերմանիան եւ Եւրոպան պատրաստ են եւրոպական երկրներ գազի մատակարարման ամբողջական դադարեցման մասին Ռուսաստանի Դաշնութեան որոշմանը: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, այս մասին յայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

Նա յայտնել է, որ Գերմանիայի Հիւսիսային ափին արդէն տերմինալներ են տեղադրել հեղուկ գազի ներկրման համար, եւ ընդհանուր առմամբ երկրում գազ են խնայւում:

«Մենք գազ ենք խնայել։ Մենք կրկին օգտագործում ենք ածխային էլեկտրակայանների արտադրական հնարաւորութիւնները։ Յաջորդ տարւայ սկզբին մենք հնարաւորութիւն կունենանք օգտագործել մնացած հարաւ-գերմանական ատոմային էլեկտրակայանները, եթէ դա անհրաժեշտ լինի»,- Bloomberg-ը մէջբերում է կանցլերի խօսքերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։