Հա

Քաղաքական

13/09/2022 - 13:21

Ակնկալում ենք, որ Ռուսաստանի միջնորդութեամբ հրադադարի վերաբերեալ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնը կիրականացւի ամբողջութեամբ. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն յայտարարութիւն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին Բաքւի սանձազերծած ագրեսիայի առնչութեամբ:

«alikonline.ir» - ՌԴ ԱԳՆ-ն յայտարարութիւն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին Բաքւի սանձազերծած ագրեսիայի առնչութեամբ:

«Ծայրայեղ մտահոգութիւն ենք յայտնում այս տարւայ սեպտեմբերի 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատւածներում իրավիճակի կտրուկ սրման կապակցութեամբ։

Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ իրավիճակի հետագայ սրումից, զսպւածութիւն ցուցաբերել եւ խստօրէն պահպանել հրադադարը՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թւականի նոյեմբերի 9-ի, 2021 թւականի յունւարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ յայտարարութիւնների։

Մենք սերտ կապի մէջ ենք Բաքւի եւ Երեւանի հետ։ Հայաստանի ղեկավարութիւնից ստացւել է դիմում՝ առկայ երկկողմ պայմանագրերին համապատասխան եւ ՀԱՊԿ-ի միջոցով իրավիճակի կարգաւորմանն աջակցելու խնդրանքով։

Ակնկալում ենք, որ Ռուսաստանի միջնորդութեան արդիւնքում այս տարւայ սեպտեմբերի 13-ին Մոսկւայի ժամանակով ժամը 9:00-ից հրադադարի վերաբերեալ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնը կիրականացւի ամբողջութեամբ։

Առաջւայ պէս ելնում ենք նրանից, որ բոլոր վիճելի խնդիրները պէտք է լուծւեն բացառապէս քաղաքական եւ դիւանագիտական ճանապարհով, իսկ սահմանային հարցերի շուրջ՝ Ռուսաստանի խորհրդատւական աջակցութեամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ յանձնաժողովի աշխատանքի շրջանակում»,- ասւում է ՌԴ ԱԳՆ յայտարարութիւնում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։