Ֆրանսիան հրաւիրում է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստ՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը: Այս մասին յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` Ելիսէյեան պալատին յղումով:
«alikonline.ir» - Ֆրանսիան հրաւիրում է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստ՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը: Այս մասին յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` Ելիսէյեան պալատին յղումով:
Նախօրէին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը հեռախօսազրոյց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ: Փաշինեանը յայտնել է, որ Ադրբեջանը կէսգիշերից սադրիչ եւ ագրեսիւ ռազմական գործողութիւններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ սահմանի տարբեր ուղղութիւններով: Նիկոլ Փաշինեանը խոր մտահոգութիւն է յայտնել ստեղծւած իրավիճակի առնչութեամբ եւ ընդգծել միջազգային հանրութեան համարժէք արձագանգի կարեւորութիւնը:
Նախագահ Մակրոնն անթոյլատրելի է համարել լարւածութեան հետագայ սրացումը եւ շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհրաժեշտութիւնը: