Հա

Քաղաքական

22/09/2022 - 10:45

«ԵՄ-ն հնարաւորինս շուտ նոր պատժամիջոցներ կը սահմանի Ռուսաստանի դէմ նախատեսւող հանրաքւէների պատճառով». Բորէլ

Ինչպէս գրում է ՏԱՍՍ գործակալութիւնը, այս մասին ԵՄ երկրների արտգործնախարարների ոչ պաշտօնական հանդիպումից յետոյ յայտարարել է ԵՄ արտաքին յարաբերութիւնների եւ անվտանգութեան քաղաքականութեան բարձր ներկայացուցիչ Ժոզէֆ Բորէլը՝ յաւելելով, որ Բրիւսէլը շարունակելու է Ուկրայինային ռազմական աջակցութիւն ցուցաբերել։

«alikonline.ir» - Ինչպէս գրում է ՏԱՍՍ գործակալութիւնը, այս մասին ԵՄ երկրների արտգործնախարարների ոչ պաշտօնական հանդիպումից յետոյ յայտարարել է ԵՄ արտաքին յարաբերութիւնների եւ անվտանգութեան քաղաքականութեան բարձր ներկայացուցիչ Ժոզէֆ Բորէլը՝ յաւելելով, որ Բրիւսէլը շարունակելու է Ուկրայինային ռազմական աջակցութիւն ցուցաբերել։ Տեղեկացնում է Tert.am-ը:

«Ռուսաստանի դէմ յաւելեալ սահմանափակող միջոցները կը ներդրւեն անյապաղ՝ որքան հնարաւոր է շուտ համաձայնեցնելով մեր գործընկերների հետ։ Մենք կը շարունակենք աջակցել Ուկրայինայի ջանքերին՝ անհրաժեշտ չափով ռազմական տեխնիկա մատակարարելով»,- ասել է Բորէլը։

Նրա խօսքով՝ ՌԴ-ի դէմ ԵՄ-ի նոր պատժամիջոցները լինելու են ինչպէս անհատական, այնպէս էլ ոլորտային։

«Այսօրւայ դրութեամբ ակնյայտ է, որ մենք շարունակելու ենք ռազմական օգնութիւն ցուցաբերել ու զարգացնել այն՝ Ուկրայինային զէնք մատակարարելով։ Բացի այդ, մենք կուսումնասիրենք ու կը սահմանենք նաեւ նոր սահմանափակումներ՝ ինչպէս անհատական, այնպէս էլ ոլորտային»,- յաւելել է Բորէլը։

Նա չի մանրամասնել՝ ինչ պատժամիջոցների մասին է խօսքը՝ ընդգծելով, որ այսօր միայն քաղաքական որոշում է կայացւել։

Յիշեցնենք, որ աւելի վաղ յայտարարւել էր, որ ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետութեան Ռուսաստանի կազմ մտնելու հարցով հանրաքւէն կանցկացւի սեպտեմբերի 23-ից 27-ը։ 

Յատկանշական է, որ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետութեան Ռուսաստանի կազմ մտնելու հարցով հանրաքւէն կանցկացնի նոյն օրերին:

Նոյն ամսաթւերին հանրաքւէ կանցկացւի նաեւ Խերսոնի մարզում, ասել է շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն։ Նա բնակիչներին յորդորել է դրսեւորել քաղաքացիական գիտակցութիւն եւ կատարել պատմական ընտրութիւն։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։