Հա

Քաղաքական

23/09/2022 - 11:41

Եւրոմիութիւնը մտադիր է Ռուսաստանի դէմ ամենակարճ ժամկէտներում նոր պատժամիջոցներ սահմանել

Եւրոմիութիւնը մտադիր է Ռուսաստանի դէմ ամենակարճ ժամկէտներում նոր պատժամիջոցներ սահմանել Ուկրայինայում յատուկ ռազմական գործողութեան կապակցութըամբ: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, լրագրողներին յայտարարել է եւրոպական դիւանագիտութեան ղեկավար Ժոզէֆ Բորէլը:

«alikonline.ir» - Եւրոմիութիւնը մտադիր է Ռուսաստանի դէմ ամենակարճ ժամկէտներում նոր պատժամիջոցներ սահմանել Ուկրայինայում յատուկ ռազմական գործողութեան կապակցութեամբ: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, լրագրողներին յայտարարել է եւրոպական դիւանագիտութեան ղեկավար Ժոզէֆ Բորէլը:

Նա, ամփոփելով ԵՄ երկրների ԱԳ նախարարների՝ ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի շրջանակներում անցկացւած հանդիպման արդիւնքները, յայտնել է, որ պատժամիջոցները կրելու են ինչպէս «անհատական», այնպէս Էլ սեկտորալ բնոյթ եւ մշակւելու են «առաւելագոյնս արագ՝ գործընկերների հետ համակարգմամբ»:

«Պատժամիջոցների ցուցակում, Բորէլի խօսքով, պլանաւորւում է ընդգրկել Ռուսաստանի ղեկավարութեան այն ներկայացուցիչների, ինչպէս նաեւ անձանց, որոնք մասնակցում են հանրհաւաքների նախապատրաստմանը ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Խերսոնի եւ Զապորոժիէի մարզերում: Դրա հետ մէկտեղ որոշումն այն մասին, թէ կոնկրետ ում դէմ կը լինեն սահմանափակումները, դեռ չի ընդունւել, նշել է նա:

Դիւանագէտը յայտարարել Է, որ հանդիպմանը հաստատւել Է ԵՄ-ի պատրաստակամութիւնը՝ շարունակելու Ուկրայինային ռազմական աջակցութեան ցուցաբերումը: Ամերիկեան Politico հրատարակութիւնը, վկայակոչելով դիւանագիտական աղբիւրների, հաղորդել է, որ Եւրոպական յանձնաժողովը պատրաստ է ԵՄ-ի երկրների հետ կարծիքներ փոխանակել պատժամիջոցների իր պլանի շուրջ արդէն սեպտեմբերի 23-ին:

Քննարկւող միջոցները ներառում են «ռուսական նաւթի գների սահմանափակում, որն առաջարւկւել Է G7-ի կողմից, մեծ թւով անձանց ներառում այն ցուցակի մէջ, որոնք կապւած են Կրեմլի հետ, եւ Ռուսաստանի հետ պերճանքի առարկաների առեւտրի նոր կրճատում», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։