Հա

Քաղաքական

29/09/2022 - 10:05

«Խաղաղութիւնը չի կարող պարտադրւել». Տոյւօ Կլաարն անդրադարձել է ադրբեջանական վերջին սադրանքին

Հարաւային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ յատուկ ներկայացուցիչ Տոյւօ Կլաարն անդրադարձել է սեպտեմբերի 28-ի երեկոյեան ադրբեջանական հերթական սադրանքին, որի հետեւանքով զոհւել է 3 հայ զինծառայող: 

«alikonline.ir» - Հարաւային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ յատուկ ներկայացուցիչ Տոյւօ Կլաարն անդրադարձել է սեպտեմբերի 28-ի երեկոյեան ադրբեջանական հերթական սադրանքին, որի հետեւանքով զոհւել է 3 հայ զինծառայող: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ Կլաարը գրառում է կատարել «Թւիթեր»-ի իր էջում:

«Այսօր կրկին տեղեկութիւններ են ստացւել 3 հայ զինծառայողի սպանութեան եւ մէկ ադրբեջանցի զինծառայողի վիրաւորւելու մասին։ Այս եւ շատ այլ չարդարացւած զոհեր սնուցում են ատելութիւն ու անկայունութիւն»,- նշել է Կլաարը:

Ըստ նրա՝ անվտանգութիւնը իսկապէս հնարաւոր է միայն այն դէպքում, եթէ սահմանները յարգւեն, եւ զօրքերը միմեանց շատ մօտ չլինեն:

«Խաղաղութիւնը չի կարող պարտադրւել»,- յաւելել է Կլաարը:

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելեան ուղղութեամբ տեղակայւած մարտական դիրքերի ուղղութեամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողութիւնների: ՀՀ ՊՆ-ն աւելի ուշ յայտնել էր, որ իրադրութիւնը հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 28-ի ժամը 22:00-ի դրութեամբ յարաբերականօրէն կայունացել է: Ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 3 զոհ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։