Հա

Քաղաքական

29/09/2022 - 12:00

Հայաստանը Հնդկաստանից ձեռք կը բերի «80-ականների» Pinaka եւ այլ սպառազինութիւն. ի՞նչ է դա եւ ի՞նչ զէնքեր են նաեւ գնւել

Այսօր հնդկական հեղինակաւոր The Economic Times օրաթերթը յօդւած է հրապարակել, նշելով, որ Հնդկաստանը դէպի Հայաստան կարտահանի հրթիռներ եւ այլ տեսակի սպառազինութիւններ (մօտ 244 մլն դոլարի):

Այսօր հնդկական հեղինակաւոր The Economic Times օրաթերթը յօդւած է հրապարակել, նշելով, որ Հնդկաստանը դէպի Հայաստան կարտահանի հրթիռներ եւ այլ տեսակի սպառազինութիւններ (մօտ 244 մլն դոլարի):

Մատակարարւող զէնքերից ուշադրութիւն է գրաւում նախ եւ առաջ Pinaka 12 փողային համազարկային կրակի ռեակտիւ համակարգերը` ռուսական Смерч եւ Град (Տորնադօ եւ կարկուտ) ՀԿՌՀ-ների անալոգը: Չնայած նրան, որ զէնքն արտաքին նկարագրով աւելի շատ նման է աւելի հզօր Смерч-ին (Տորնադօ), այն ստեղծւել է որպէս ռուսական Град (կարկուտ)-ներին փոխարինող:

Pinaka-յի մշակումը սկսւել է 1983թ. Եւ նախատեսւած էր հնդկական բանակում առկայ ՀԿՌՀ-ների բացը սեփականով լրացնելու համար: 1983թ. դեկտեմբերին Հնդկաստանի ՊՆ-ն 264 մլն ռուփի տրամադրեց դրանց արտադրութեան համար: Արտադրութիւնն ուշացաւ հնդկական ընկերութիւնների մօտ մի շարք տեխնոլոգիաների բացակայութեան եւ դանդաղ մշակման պատճառով: Առաջին մեքենան վերջնական պատրաստ եղաւ միայն 1994թ., իսկ մեծամաշտաբ փորձարկումները սկսւեցին միայն 1997թ.: 

Pinaka-յի կրակի հեռաւորութիւնը կազմում է 40 կմ` 1-2%/մ շեղութեամբ: 1 Հաշւարկում նախատեսւած 5 անձ: Pinaka-յի մէկ գունդը պարունակում է երեք մարտկոց` 6 հաշւարկներով:

Առաջին անգամ հնդկական զէնքը մարտի դաշտում կիրառւել է 1999թ. Կարգիլի` հնդկա-պակիստանեան 73-օրեայ պատերազմի ժամանակ, եւ, ըստ մասնագէտների, իրեն ցուցադրել է լաւագոյն կողմերով: 

Բացի այդ, հնդկական պարբերականը յայտնել է, որ նախատեսւում է նաեւ հակատանկային զէնքերի արտահանում դէպի Հայաստան:

Սա առաջին դէպքը չէ, որ Հնդկաստանից սպառազինութիւն է ձեռք բերւում: 2020թ. առաջին եռամսեակում Հնդկաստանը հաստատեց, որ Հայաստանը տենդեռ է շահել` գնելու զինքերի յայտնաբերման Swathi (ռուսական Зоопарк-1М (Zoo-1M)-ի անալոգը) ռադիոլոկատորները:

Հակահրթիռային ռադարները նախատեսւած են ականանետների, հրետանու, ՀԿՌՀ-ների, մարտավարական հրթիռային կայանների կոորդինատները որոշելու համար:

Հնդկական Swathi-ին յայտնաբերում է ականանետային արձակումներ 20 կմ, հրետանային` 30 կմ եւ հրթիռային` 40 կմ հեռաւորութեան վրայ: Այն ունակ է յայտնաբերել միանգամից 7 թիրախ: Swathi-ն համարւում է հնդկական ամենայաջող ռազմական արտադրանքներից մէկը` ամերիկեան որոշ պահեստամասերով:

 

Նիւթը` Yerkir.am-ի

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։