Հա

Քաղաքական

01/10/2022 - 12:10

«Խաղը գնում է ԱՄՆ սցենարով». քաղաքագէտ Ստեփան Դանիէլեան

«44-օրեայ պատերազմից յետոյ հիմնական մոդերատորը Ռուսաստանն էր, այնուհետեւ բանակցութիւնները տեղափոխւեցին Բրիւսէլ, հիմա, ըստ էութեան, տեղափոխւել են ԱՄՆ եւ ԱՄՆ-ն է բանակցութիւնները վարում»,- News.am-ի հետ զրոյցում ասել է քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը։

«alikonline.ir» - «44-օրեայ պատերազմից յետոյ հիմնական մոդերատորը Ռուսաստանն էր, այնուհետեւ բանակցութիւնները տեղափոխւեցին Բրիւսէլ, հիմա, ըստ էութեան, տեղափոխւել են ԱՄՆ եւ ԱՄՆ-ն է բանակցութիւնները վարում»,- News.am-ի հետ զրոյցում ասել է քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը։

Նա նշել է, որ սա նշանակում է՝ բանակցութիւնների բովանդակութիւնը գնում է ԱՄՆ սցենարով։

«Իմ տեսակէտից Ռուսաստանին պէտք է Արցախի հարցը մնայ ապագային, քանի որ եթէ ՀՀ-ն պաշտօնապէս հրաժարւում է Արցախից, ապա ռուս խաղաղապահներն այնտեղ անելիք չունեն, յաջորդ փուլում ռուսական բազան Հայաստանում նոյնպէս անելիք չունի։ Այսինքն՝ ՌԴ-ին պէտք է Արցախի հարցը յետաձգւի, միջանցքը լինի իր վերահսկողութեամբ։ Հասկանում ենք, այդ միջանցքը գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխութիւններ կարող է բերել։

Թուրքերը, ադրբեջանցիները չեն թաքցում, որ սա թուրքական աշխարհի միջանցքն է, թուրքական աշխարհը գնալու է մինչեւ Չինաստանի սահմանները, հետագայում, հասկանում ենք, որ ՌԴ տարածքի մի հատւածում այդ թուրքական աշխարհը կը շարունակւի, նաեւ Իրանի հիւսիսում։

ԱՄՆ-ն սեցնարը որը կարող է լինել, ըստ տրամաբանութեան. ՌԴ պէտք է թուլանայ, այս տարածաշրջանից պէտք է հեռանայ եւ այս տարածաշրջանը լինի ԱՄՆ վերահսկողութեան տակ, եւ նոյնիսկ հաշւի չառնելով Թուրքիայի հետ ունեցած տարաձայնութիւնները, բոլոր դէպքերում թուրքական աշխարհի միջոցով Իրանի խնդիրները լուծի, մասնատի, ապագայում ՌԴ մասնատման հարցը կարող է լինել։

Կարծում եմ՝ հակամարտութիւնը այստեղ է տեղափոխւել եւ տարածաշրջանի համար պայքար է գնում։ Քանի որ բանակցութիւնները հիմա ԱՄՆ-ում են տեղի ունենում եւ ՌԴ-ն թուլացած է, պէտք է ենթադրել, որ ԱՄՆ սցենարով է գնում խաղը։ Թէ դա ինչի կը բերի՝ ռուսները հեշութեամբ լքեն տարածաշրջանը, թէ ինչ որ քայլերի կը դիմեն, կարող են նոյնպէս բախումներ լինեն, ինչ քայլեր կանի Իրանը, արդէն այստեղ դժւար է կանխատեսել, թէ զարգացումներն ուր կը տանեն»,- ասել է քաղաքագէտը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։