Հա

Քաղաքական

02/10/2022 - 13:10

Որոշումը բոլորինն է. Պենտագոնը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիեւի դիմումի մասին

ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականութեանը, սակայն կարծում է, որ դրա ընդլայնման մասին որոշումը պէտք է կայացնեն դաշինքի բոլոր երկրները, շաբաթ օրը յայտարարել է ԱՄՆ պաշտպանութեան նախարար Լլոյդ Օսթինը` մեկնաբանելով Կիեւի՝ ՆԱՏՕ արագացւած մուտքի դիմումը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականութեանը, սակայն կարծում է, որ դրա ընդլայնման մասին որոշումը պէտք է կայացնեն դաշինքի բոլոր երկրները, շաբաթ օրը յայտարարել է ԱՄՆ պաշտպանութեան նախարար Լլոյդ Օսթինը` մեկնաբանելով Կիեւի՝ ՆԱՏՕ արագացւած մուտքի դիմումը, ըստ News.am-ի՝ յայտնում է ՏԱՍՍ լրատւական գործակալութիւնը:

«Մենք հաւատարիմ ենք ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականութեանն աջակցելուն, սակայն թէ ինչպէս է դա տեղի ունենում, հարց է, որն իրականում որոշւած ​​է այս հարցի շուրջ քւէարկող 30 պետութիւնների միջեւ: Այս աշխատանքը պէտք է առաջիկայում ի կատար ածւի»,- ասել է նա Հաւայան կղզիներում իր աւստրալացի գործընկեր Ռիչարդ Մարլզի հետ համատեղ ասուլիսում:

«Բայց հիմա մենք կենտրոնացած ենք այն հարցի վրայ, որպէսզի անենք ամէն բան՝ Ուկրայինային յաղթանակի համար ամէն ինչով ապահովելու համա: Եւ մենք տեսնում ենք, որ ուկրայինական ուժերը իսկապէս լաւ արդիւնքներ են ստեղծում»,- ասել է Օսթինը:

Ուրբաթ օրը Ուկրայինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է երկրի՝ ՆԱՏՕ արագացւած մուտքի դիմումը, ինչի քննարկման վերաբերեալ լրագրողների հարցին՝ ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը չի պատասխանել։ ՌԴ Անվտանգութեան խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդւեդեւը Կիեւի դիմումը համեմատել է «երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկն արագացնելու» խնդրանքի հետ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։