Հա

Քաղաքական

03/10/2022 - 10:15

Մակրոնը յայտարարել է ԵՄ-ի երկրների հետ միասին ՌԴ-ի դէմ նոր պատժամիջոցների վրայ աշխատելու պատրաստակամութեան մասին

Ելիսէյեան պալատը հոկտեմբերի 2-ի իր կոմիւնիկէում հաղորդել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը յայտարարել է, որ պատրաստակամ է մասնակցել ՌԴ-ի դէմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների նախապատրաստմանը:

«alikonline.ir» - Ելիսէյեան պալատը հոկտեմբերի 2-ի իր կոմիւնիկէում հաղորդել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը յայտարարել է, որ պատրաստակամ է մասնակցել ՌԴ-ի դէմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների նախապատրաստմանը, տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Նա հաստատել է իր եւրոպացի գործընկերների հետ միասին նոր պատժամիջոցների վրայ աշխատելու Ֆրանսիայի վճռականութիւնը»,- ասւում Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Մակրոնի հեռախօսազրոյցի շուրջ նախագահի դիւանատան հաղորդագրութեան մէջ: Ելիսէյեան պալատը նշել է, որ հեռախօսազրոյցի ընթացքում արծարծւել է Զապորոժիէի ԱԷԿ-ի շուրջ ստեղծւած իրադրութիւնը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։