Հա

Քաղաքական

06/10/2022 - 09:00

«Գրոսին Կիեւ եւ Մոսկւա այցերի ընթացքում կը քննարկի Զապորոժիէի ԱԷԿ-ը Ռուսաստանի սեփականութեանը յանձնելու հարցը»․ ՏԱՍՍ

ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայէլ Գրոսին Կիեւ եւ Մոսկւա առաջիկայ այցերի ընթացքում խորհրդակցութիւններ կանցկացնի «իշխանութեան համապատասխան մարմինների» հետ՝ կապւած Զապորոժիէի ատոմակայանը դաշնային սեփականութեանը յանձնելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի հետ։

«alikonline.ir» - ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայէլ Գրոսին Կիեւ եւ Մոսկւա առաջիկայ այցերի ընթացքում խորհրդակցութիւններ կանցկացնի «իշխանութեան համապատասխան մարմինների» հետ՝ կապւած Զապորոժիէի ատոմակայանը դաշնային սեփականութեանը յանձնելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի հետ, ըստ News.am-ի՝ յայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Մարիանօ Գրոսին յայտարարել է, որ խորհրդակցութիւններ կանցկացնի իշխանութեան համապատասխան մարմինների հետ՝ հոկտեմբերի 5-ին յայտնւած այն հաղորդագրութիւններից յետոյ, որ Ռուսաստանը նախատեսում է վերահսկել Ուկրայինայում Զապորոժիէի ատոմակայանի շահագործումը»,- նշւում է փաստաթղթում։

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։