Սիմֆերոպոլի` Կիեւի շրջանային դատարանը մեղադրող կողմի պահանջով ձերբակալել է Ղրիմի կամրջի վրայ տեղի ունեցած պայթիւնի քրէական գործով հինգ մեղադրեալի։ Այսմասին Interfax-ին յայտնել է իրազեկ աղբիւրը: Գրում է Yerkir.am-ը:
«alikonline.ir»- Սիմֆերոպոլի` Կիեւի շրջանային դատարանը մեղադրող կողմի պահանջով ձերբակալել է Ղրիմի կամրջի վրայ տեղի ունեցած պայթիւնի քրէական գործով հինգ մեղադրեալի։ Այսմասին Interfax-ին յայտնել է իրազեկ աղբիւրը: Գրում է Yerkir.am-ը
«Կասկածեալների նկատմամբ խափանման միջոց է ընտրւել կալանաւորումը՝ մինեւ դեկտեմբերի 8-ը», - ասել է աղբիւրը։
Ըստ աղբիւրի՝ խօսքը Արտեմ Ազատեանի, Գէորգի Ազատեանի, Ռոման Սոլոմկոյի, Վլադիմիր Զլոբի եւ Արթուր Տերչանեանի մասին է։ Գործով երկու մեղադրյալների փաստաբանները Interfax-ին հաստատել են, որ իրենց պաշտպանեալները ձերբակալւել են։
Նրանք հրաժարւել են մեկնաբանել դէպքի այլ մանրամասներ։