Ռուսաստանն ուշադրութիւն է դարձնում Ադրբեջանի եւ Հայաստանի յարաբերութիւնների հետ կապւած որոշ իրադարձութիւններին։ Այս մասին Աստանայում կայացած մամուլի ասուլիսում յայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«alikonline.ir»- Ռուսաստանն ուշադրութիւն է դարձնում Ադրբեջանի եւ Հայաստանի յարաբերութիւնների հետ կապւած որոշ իրադարձութիւններին։ Այս մասին Աստանայում կայացած մամուլի ասուլիսում յայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա նշել է, որ ԱՊՀ գծով գործընկերները մտահոգւած են Ռուսաստանի Դաշնութեան եւ Ուկրայինայի միջեւ յարաբերութիւնների զարգացմամբ, սակայն դա չի ազդում երկրների միջեւ յարաբերութիւնների խորութեան վրայ։
«Իհարկէ, գործընկերները հետաքրքրւած եւ անհանգստացած են ռուս-ուկրայինական ուղղութեամբ յարաբերութիւնների հետագայ զարգացմամբ, բայց դա ոչ մի կերպ չի ազդում այդ երկրների հետ Ռուսաստանի յարաբերութիւնների բնոյթի, որակի, խորութեան վրայ»,-ասել է Պուտինը։
Նա յաւելել է, որ ԱՊՀ երկրների շփման ձեւաչափերը պահանջւած են, եւ այդ առումով ոչինչ չի փոխւել։
Պուտինը նաեւ նշել է, որ Ռուսաստանի Դաշնութիւնն ուշադրութիւն է դարձնում Ադրբեջանի եւ Հայաստանի յարաբերութիւնների հետ կապւած որոշ իրադարձութիւններին, ինչպէս նաեւ Տաջիկստանի եւ Ղրղըզստանի միջեւ տեղի ունեցող իրադարձութիւններին։