Հա

Քաղաքական

17/10/2022 - 14:05

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասել է, որ պատերազմները երբեք խնդիրները չեն լուծում

Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր «Ես աղաչում եմ քեզ Տիրոջ անունով. տասը աղօթք ապագայի յոյսի համար» գրքում, որը կը թողարկւի հոկտեմբերի 18-ին, գրել է. «Պատերազմները երբեք խնդիրներ չեն լուծում»: 

«alikonline.ir» - Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր «Ես աղաչում եմ քեզ Տիրոջ անունով. տասը աղօթք ապագայի յոյսի համար» գրքում, որը կը թողարկւի հոկտեմբերի 18-ին, գրել է. «Պատերազմները երբեք խնդիրներ չեն լուծում»: Գրքի հատւածները հրապարակել է La Stampa թերթը։ Գրում է News.am-ը:

Նրա խօսքով, նորագոյն պատմութիւնը նոյնիսկ ցոյց է տալիս «շահարկւած պատերազմների» օրինակներ, որոնց պարագայում կեղծ յաւակնութիւններ են ստեղծւել եւ ապացոյցներ են կեղծւել՝ այլ պետութիւնների վրայ յարձակումն արդարացնելու համար։

Նա կոչ է արել քաղաքական իշխանութիւններին՝ վերջ տալ շարունակւող պատերազմներին, չշահարկել տեղեկատւութիւնը եւ չխաբել իրենց ժողովուրդներին՝ փորձելով հասնել ռազմական նպատակների։

Պապի խօսքով՝ չկայ դէպք, երբ պատերազմը կարելի է արդարացնել:

Նա պատերազմն անւանել է անարդիւնաւէտ պատասխան, քանի որ այն երբեք չի լուծում առաջ քաշւած ​​խնդիրները։

«Արդեօ՞ք Եմէնը, Լիբիան կամ Սիրիան, նշելով մի քանի ժամանակակից օրինակներ, աւելի լաւ են ապրում, քան մինչ հակամարտութիւնները»,- նշել է Պապը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։