Հա

Քաղաքական

22/10/2022 - 14:10

Բորիս Ջոնսոնը պատրաստ է կրկին պայքարել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտօնի համար

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը պատրաստ է մասնակցել Պահպանողական կուսակցութեան ղեկավարի եւ, համապատասխանաբար, կառավարութեան յաջորդ ղեկավարի ընտրութիւններին, դրա համար նա ընդհատել է արձակուրդը:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը պատրաստ է մասնակցել Պահպանողական կուսակցութեան ղեկավարի եւ, համապատասխանաբար, կառավարութեան յաջորդ ղեկավարի ընտրութիւններին, դրա համար նա ընդհատել է արձակուրդը:

Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, այս մասին յայտնում է Sky News-ը՝ վկայակոչելով Ջոնսոնի գործընկերոջը։

«Պահպանողական» կուսակցութեան պատգամաւոր Ջէյմս Դադրիջը հեռուստաալիքին ասել է, որ Ջոնսոնը ծրագրում է մասնակցել Մեծ Բրիտանիայի ղեկավարի պաշտօնի համար պայքարին։

Նա յաւելել է, որ այժմ նախկին վարչապետը վերադառնում է արձակուրդից, որն անցկացնում էր Կարիբըան ծովում։

Ընտրութիւններին մասնակցելու համար Ջոնսոնին անհրաժեշտ է պահպանողական պատգամաւորների 100 ձայն ստանալ: Այս պահի դրութեամբ նրան հրապարակային աջակցել է 43 պատգամաւոր: Մեծ Բրիտանիային ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակին հրապարակային աջակցել է 74 պատգամաւոր, իսկ Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդոնտը, որը միակն է, ով պաշտօնապէս յայտարարել է ընտրութիւններին մասնակցելու մասին, ստացել է 18 պատգամաւորի աջակցութիւն:

Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտօնը զբաղեցրել է 2019-2022 թւականներին: 2022 թւականի սեպտեմբերի 6-ին Ջոնսոնը հրաժարական էր տւել, նրանց այդ պաշտօնում փոխարինել էր Լիզ Թրասը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։