Ուկրայինայի հակամարտության զոհերի թիւը խաղաղ բնակչութեան շրջանում գերազանցել է 16 հազարը, ճեպազրոյցում յայտարարել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի պաշտօնական ներկայացուցիչ Ստեֆան Դիւժարիկը։
«alikonline» - Ուկրայինայի հակամարտության զոհերի թիւը խաղաղ բնակչութեան շրջանում գերազանցել է 16 հազարը, ճեպազրոյցում յայտարարել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի պաշտօնական ներկայացուցիչ Ստեֆան Դիւժարիկը։ Գրում է Tert.am-ը:
«Ուկրայինայում փետրւարի կէսերից մինչ օրս խաղաղ բնակչութեան շրջանում զոհերի թիւը հասել է 16 հազար 150-ի, եւս 9776-ը վիրաւորւել են»,- ասել է Դիւժարիկը։
Նրա խօսքով՝ 61%-ը մահացել է Ուկրայինայի արեւելքում՝ Դոնեցկի եւ Լուգանսկի շրջաններում։ Այս տւեալները տրամադրել է Ուկրայինայում ՄԱԿ-ի մարդասիրական առաքելութիւնը։
ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի ներկայացուցիչը յայտնել է նաեւ, որ Ուկրայինայում աւելի քան 1 միլիոն մարդ ժամանակաւոր կացարանի ու ապաստանի կարիք ունի։ Նա ընդգծել է մարդասիրական օգնութեան հրատապ անհրաժեշտութիւնը, յատկապէս վերմակներ, տաք հագուստ, խոհանոցի եւ ջեռուցման շարժական սարքեր եւ պինդ վառելիք: