Ռուսաստանը երկար տարիներ Հայաստանին առաջարկում էր Ղարաբաղի հարցը լուծել 5 շրջանները, որտեղից մարդիկ դուրս էին եկել, Բաքւին վերադարձնելու ճանապարհով, սակայն Երեւանը գնաց իր ճանապարհով․ այս մասին երէկ յայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«alikonline.ir» - Ռուսաստանը երկար տարիներ Հայաստանին առաջարկում էր Ղարաբաղի հարցը լուծել 5 շրջանները, որտեղից մարդիկ դուրս էին եկել, Բաքւին վերադարձնելու ճանապարհով, սակայն Երեւանը գնաց իր ճանապարհով․ այս մասին երէկ յայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Գրում է 168.am-ը:
«Մենք երկար տարիներ հայկական կողմի հետ երկխօսում էինք ու առաջարկում Ղարաբաղի հետ կապւած հարցը լուծել հետեւեալ կերպ, Հայաստանը փաստացի տնօրինում էր Ադրբեջանի 7 շրջանները։ Մենք ասում էին՝ եկէք շարժւենք դէպի կարգաւորում, ահա կայ երկու շրջան, մեծ շրջաններ։ Ինչ-որ փուլի կը պայմանաւորւենք ադրբեջանական կողմի հետ․ տւէք 5 շրջանները, դրանք պէտք չեն, դատարկ են, այնտեղից մարդիկ հեռացել են, ինչո՞ւ դրանք պահենք, անմիտ է»,-ասել է Պուտինը՝ «Վալդայ» ակումբի ժողովի ժամանակ։
Նա պնդել է, թէ արդար կը լինէր փախստականներին վերադարձնելն ու դա լաւ քայլ կը լինէր տարածաշրջանում իրավիճակի կարգաւորման ուղղութեամբ։
«Բայց Հայաստանի ղեկավարութիւնը գնաց իր ճանապարհով։ Ինչպէս գիտէք, դա յանգեցրեց այն իրավիճակին, որն այսօր ստեղծւել է»,- ասել է ՌԴ նախագահը։