Հայկական կողմը դեռեւս բացատրութիւն չի տւել ՌԴ Պետդումայի պատգամաւոր Կոնստանտին Զատուլինի եւ «Ռոսիա սեգոդնեա» ՄՏԳ-ի եւ RT-ի գլխաւոր խմբագիր Մարգարիտա Սիմոնեանի մուտքը Հայաստան արգելելու վերաբերեալ, Sputnik Արմենիային ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգէյ Կոպիրկինը։
«alikonline.ir» - Հայկական կողմը դեռեւս բացատրութիւն չի տւել ՌԴ Պետդումայի պատգամաւոր Կոնստանտին Զատուլինի եւ «Ռոսիա սեգոդնեա» ՄՏԳ-ի եւ RT-ի գլխաւոր խմբագիր Մարգարիտա Սիմոնեանի մուտքը Հայաստան արգելելու վերաբերեալ, Sputnik Արմենիային ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգէյ Կոպիրկինը։
«Մենք պաշտօնապէս պարզաբանումներ ենք խնդրել այս իրավիճակի վերաբերեալ։ Պատասխան դեռ չկայ»,- ասել է դեսպանը։
Յիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Կոնստանտին Զատուլինը նամակ էր ստացել ՀՀ ԱԺ-ից, որով նրան տեղեկացրել էին, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետութիւն անցանկալի է։ Զատուլինը պէտք է հոկտեմբերի 28-ին Հայաստան գար` մասնակցելու իր հիմնադրած «Լազարեւեան» ակումբի նիստին։
Դրանից յետոյ Մարգարիտա Սիմոնեանն էր յայտարարել, որ իրեն նոյնպէս արգելել են Հայաստան մուտք գործել։
Հոկտեմբերի 27–ին ՌԴ ԱԳՆ խօսնակ Մարիա Զախարովան յայտարարեց, որ Մոսկւան Երեւանից պարզաբանում է պահանջել Հայաստան Զատուլինի մուտքն արգելելու վերաբերեալ։